Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշտարակում կայացավ ,,Հայկական ավանդական խաղեր,, փառատոնը

11.06.2018

Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակ քաղաքում կազմակերպվել էր ,,Հայկական ավանդական խաղեր,, փառատոնը: Միջոցառման նպատակն էր վերականգնել, վերհիշել եւ սերունդներին փոխանցել հայկական ավանդական այն խաղերը, որոնցով ժամանակին մեր պապերն ու հայրերն են խաղացել: Դրանք իրենց մեջ հետաքրքրաշարժություն, ուժ, ճարպկություն, խելամտություն են պարունակել՝ երեխաների մոտ դաստիարակելով կամք եւ նպատակասլացություն:
Քարկտիկ, յոթ քար, հոլ, չլիկ, լախտախաղ, գծագնդակ, էծակռիվ, հավալավա եւ այլն. ահա այն խաղերի ցանկը, որոնք ներգրավված էին փառատոնի մրցութային ծրագրում:
Միմյանց հետ մրցեցին Աշտարակի Ն. Աշտարակեցու, Ս. Շահազիզի, Պ. Պռոշյանի, Վ. Պետրոսյանի, Մուղնու Մեսրոպ. Արք. Աշճյանի, Ն. Սիսակյանի դպրոցների հայկական ավանդական խաղերը ներկայացնող թիմերը:
Մրցույթի արդյունքները գնահատեց ներկայացուցչական ժյուրին, որի կազմում էին Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանը, նույն ինստիտուտի ամբիոնների վարիչներ Յուրա Գրիգորյանը եւ Սուսաննա Հովեյանը, Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի Շախմատի եւ սպորտի ամբիոնի վարիչի տեղակալ Արման Գևորգյանը:
Փառատոնի մասնակիցներին եւ աջակիցներին հանձնվեցին Աշտարակ համայնքի ղեկավարի պատվոգրեր ու շնորհակալագրեր:
Մրցութային մասին հաջորդեց բնակիչների եւ հյուրատների կողմից կազմակերպված աշտարակյան կոլորիտով հյուրասիրությունը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 10:56:00