Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քննական գործընթացը՝ Արագածոտնի դպրոցներում

08.06.2018

Հունիսի 8-ին Արագածոտնի մարզում մեկնարկեցին միասնական քննությունները: Աշտարակի Նորայր Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում, որտեղ անց են կացվում քննությունները, առկա են անհրաժեշտ բոլոր պայմանները:
Միասնական առաջին քննությունները կենսաբանություն, աշխարհագրություն եւ համաշխարհային պատմություն առարկաներից էին: Քննությունների մասնակիցների թիվը ընդհանուր առմամբ 22 էր: Կենսաբանությունից քննություն հանձնեց 14, աշխարհագրությունից՝ 7, համաշխարհային պատմությունից՝ 1 շրջանավարտ:
Մարզպետ Աշոտ Սիմոնյանի հանձնարարությամբ մարզպետարանիկրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Մ. Աբգարյանն ու մասնագետներն այցելեցին դպրոց եւ հետեւեցին քննական գործընթացին: Քննական ողջ ընթացքն անցել է հանգիստ, առանց խոչընդոտների եւ լարվածության:
Հաջորդ միասնական քննությունները կանցկացվեն հետեւյալ ժամանակացույցով. հայոց լեզու եւ հայ գրականություն՝ հունիսի 12, ֆիզիկա՝ հունիսի 15, օտար լեզու՝ հունիսի 19, մաթեմատիկա՝ հունիսի 22, հայոց պատմություն, քիմիա՝ հունիսի 25 եւ ռուսաց լեզու՝ հունիսի 27: Միասնական քննություններին մասնակցելու համար այս տարի մարզում հայտագրվել է 236 շրջանավարտ:
Դպրոցներում միաժամանակ ընթանում են ավարտական քննությունները: Հունիսի 2-ին եւ 5-ին համապատասխանաբար մայրենիից եւ մաթեմատիկայից գրավոր քննություններ են հանձնել 4-րդ դասարանի աշակերտները, իսկ 9-րդ դասարանցիների քննաշրջանը սկսվելու է հունիսի 11-ին եւ կավարտվի հունիսի 28-ին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14