Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Զինակոչիկներն ու նրանց ծնողները ծանոթացան ,,Ես եմ,, եւ ,, Պատիվ ունեմ,, ծրագրերին

20.06.2018

2018 թվականի ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ՀՀ Արագածոտնի մարզպետարանի եւ Աշտարակի տարածքային զինկոմիսարիատի նախաձեռնությամբ կազմակերպվել էր հանդիպում տարածաշրջանից բանակ զորակոչվող նորակոչիկների եւ նրանց ծնողների հետ:
Մարզպետի տեղակալ Մուշեղ Աբգարյանը ներկայացրեց, որ հանդիպման նպատակը բանակի եւ բնակչության կապի ամրապնդումն է: Բանակում ներկայումս բարեփոխումներ են ընթանում, որի շրջանակում իրականացվում են ,, Ես եմ,, եւ ,,Պատիվ ունեմ,, ծրագրերը,,: Աշտարակի տարածաշրջանից ,,Ես եմ,, ծրագրով այժմ 7 զինծառայող կա, ովքեր այս օրերին իրենց առաջին արձակուրդն են վայելում:
Աշտարակի զինկոմ, գնդապետ Մ. Ղազարյանը մանրամասնորեն ներկայացրեց ,,Ես եմ,, ծրագրի առանձնահատկությունները: Նշվեց, որ այս ծրագիրն ընտրած զինակոչիկը չի մասնակցում վիճակահանությանը, այլ նրա հետ պայմանագիր է կնքվում, որն իրավական ուժ ունի: Նրանք մարտական հերթափոխության անցնում են ծառայությունը սկսելուց 6 ամիս անց՝ նախնական զինվորական պատրաստությունից հետո: Այս ծրագիրն ընտրած զինծառայողների ծառայության ժամկետը 3 տարի է, որի ընթացքում յուրաքանչյուր ամսվա 7 օրը նրանք խրախուսական արձակուրդով տուն են ժամանում: Ընդ որում՝ փոխհատուցվում է նրանց ճանապարհածախսը: Զինկոմիսարը մի շարք այլ արտոնությունների մասին տեղեկացրեց, որի մեջ առանձնացրեց այն, որ զորացրումից հետո յուրաքանչյուր զինծառայողի հաշվին 5 մլն. դրամի չափով գումար է փոխանցվում:
Ներկաներին մանրամասնորեն ներկայացվեց նաեւ ,, Պատիվ ունեմ ,, ծրագիրը, նշվեց դրա յուրահատկություններն ու առավելությունները:
Ներկաները դիմեցին ներկայացված ծրագրերի, ինչպես նաեւ ընդհանրապես զինծառայության հետ կապված մի շարք հարցերով եւ ստացան սպառիչ պատասխաններ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14