Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Երեխաների առաջին խմբին ճանապարհեցին ամառային հանգստի

19.06.2018

Արագածոտնի մարզի երեխաները ամռանը կհանգստանան Ծաղկաձորի ,,ԼԱՎԱ Աղբյուր,, մանկական ճամբարում: Հունիսի 19-ին ճամբար ճանապարհեցին առաջին հերթափոխին: Խմբի մեջ ընդգրկված են մարզի բոլոր տարածաշրջանների երեխաները, ընդհանուր առմամբ՝ 105 հոգի:
Երեխաներին դեպի ճամբար տեղափոխումը եւ այնտեղից վերադարձը կազմակերպվում է մարզպետարանի կողմից:
Վաղ առավոտյան մարզպետարանի մոտ երեխաներին էին սպասում հարմարավետ ավտոբուսները: Մինչ ուղեւորվելը, նրանք հավաքվեցին դահլիճում, որտեղ բարի ճանապարհ մաղթեց փոխմարզպետ Մուշեղ Աբգարյանը: Նա փոխանցեց մարզպետ Աշոտ Սիմոնյանի խոսքը՝ ցանկանալով հետաքրքիր եւ հագեցած հանգստյան օրեր, արդյունավետ եւ օգտակար ժամանց:
Այնուհետեւ ավտոբուսները ուղեւորվեցին դեպի Ծաղկաձոր: Մարզպետ Աշոտ Սիմոնյանի հանձնարարությամբ նրանց ուղեկցեցին մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի աշխատակիցները, բուժաշխատողներ եւ ոստիկանության ներկայացուցիչներ: Նշենք, որ մարզպետարանի ներկայացուցիչները ճամբարում հանգստացող երեխաներին պարբերաբար այցելում են նաեւ հանգստյան օրերի ընթացքում:
Առաջին խմբի երեխաները ճամբարում կհանգստանան մինչեւ հուլիսի 8-ը: Այնուհետեւ նրանց կփոխարինեն հաջորդ 2 հերթափոխի երեխաները:
Այս տարի մարզից ընդհանուր առմամբ ճամբար կմեկնի զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան դպրոցահասակ 355 երեխա:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:56:34