Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ամփոփվեցին տրված հանձնարարականները եւ քննարկվեցին օրախնդիր նոր հարցեր

20.06.2018

Հունիսի 20-ին Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ աշխատանքային խորհրդակցություն: Ամփոփվեցին նախորդ խորհրդակցության ժամանակ քննարկված հարցերի շուրջ իրականացված աշխատանքները: Աշխատակազմի ղեկավար Հր. Գեւորգյանը ներկայացրեց ՀՀ կառավարությունից եւ պետական գերատեսչություններից ստացված գրությունները, եւ ոլորտային պատասխանատուները զեկուցեցին դրանց կապակցությամբ իրականացվող գործընթացները:
Մասնավորապես անդրադարձ եղավ տարածքների համաչափ զարգացման նպատակով ներդրումային ծրագրերի ներկայացմանը, քաղաքացիներից ստացված դիմումներին, անտառապատման ծրագրերին, ճանապարհային նշանների թարմացմանը, հողերի ընթացիկ հաշվառմանը, մարզային ճանապարհներին հարակից կիսակառույցների գույքագրմանը, գազալցակայանների անվտանգության ապահովմանը եւ այլ հարցերի:
Ամփոփելով քննարկումները՝ Աշոտ Սիմոնյանն առանձնակի կարեւորեց սեփական եկամուտների կատարման եւ մուտքերի բարձր ցուցանիշերի ապահովման, աղբահանության արդյունավետ կազմակերպման, գյուղատնտեսական մթերքների մշակության մասին ճշգրիտ տեղեկատվության տրամադրման, տարեկան աշխատանքային պլանների՝ ըստ ժամանակացույցի կատարման, գազիֆիկացման ոլորտում առկա խնդիրների ուսումնասիրման եւ առաջարկությունների ներկայացման, համայնքային ծառայության մրցույթների կազմակերպման մասին խնդիրները:
Ոլորտային պատասխանատուները մարզպետի կողմից ստացան նոր հանձնարարություններ: Մասնավորապես կրթության վարչության պետին հանձնարարվեց ամփոփել հանրակրթական դպրոցներում առկա բոլոր թափուր աշխատատեղերը եւ հրապարակել հանրության համար տեսանելի միջոցներով: Քաղաքաշինության վարչության պետին էլ հանձնարարվեց ուսումնասիրել հեղուկ վառելիք օգտագործող անհատական վառարաններով ջեռուցում կատարվող դպրոցների հնարավորությունները եւ առաջարկություն ներկայացնել դրանք էլեկտրականությամբ ջեռուցելու համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:56:34