Նորություններ

Հոկտեմբերի 21-ը համապետական շաբաթօրյակի օր է 18.10.2017
Հոկտեմբերի 21-ը երկրում հայտարարված է համապետական շաբաթօրյակ: Մարզային, համայնքային կազմակերպություններին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումներին, կրթական, առողջապահական հաստատություններին եւ մասնավոր ընկերություններին, հասարակական կազմակերպություններին, ողջ հանրությանը կոչ է արվում ակտիվ մասնակցություն ունենալ համապետական շաբաթօրյակին: Շաբաթօրյակի նախապատրաստական եւ անցկացման աշխատանքներն իրականացնում է ,,Մաքուր Հայաստան ,, ծրագիրն իրականացնող Արագածոտնի մարզային հանձնաժողովը: Աշխատանքների ընթացքը գտնվում է մարզպետ Աշոտ Սիմոնյանի ամենօրյա հսկողության ներքո.......
Մարզպետի մոտ կայացավ քաղաքացիների ընդունելություն 13.10.2017
Մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ քաղաքացիների հերթական ընդունելությունը կայացավ հոկտեմբերի 13-ին: Ընդունելությանը մասնակցելու ցանկություն ունեցող քաղաքացիները նախօրոք դիմումներ էին ներկայացրել, որոնք ուսումնասիրվել էին համապատասխան պատասխանատուների կողմից: Ըստ այդմ, մարզպետը ընդունեց քաղաքացիներին եւ համապատասխան լուծումներ տվեց բարձրացված խնդիրներին: Ընդհանուր առմամբ, ընդունելությանը ներկայացավ 16 քաղաքացի: Նրանցից 13-ը ստացավ դրամական օգնություն: Երկու քաղաքացի պարզաբանում ստացավ աշխատանքի, մեկ քաղաքացի էլ՝ հողային հարցերի վերաբերյալ հարցադրումների վերաբերյալ:

Պաշտպանության նախարարի շնորհակալագիր՝ ժամկետային զինծառայողի ծնողներին 11.10.2017
Արագածոտնի մարզի Կոշի միջնակարգ դպրոցում ինքնատիպ հանդիսություն էր կազմակերպվել: Առիթը համայնքի բնակիչներ Արմինե եւ Սպարտակ Ավետիսյաններին ՀՀ պաշտպանության նախարարի կողմից հանձնված շնորհակալագիրն էր, որին արժանացել էին նրանք, իրենց կրտսեր որդու՝ ժամկետային զինծառայող Ալբերտ Ավետիսյանի գերազանց ծառայության համար: Արարողությանը ներկա էր Աշտարակի զինկոմ, գնդապետ Մ. Ղազարյանը, ով շնորհակալագիրը հանձնեց զինվորի ծնողներին: Շնորհավորելով Ավետիսյաններին, նա նշեց, որ սա մեծագույն պատիվ է ոչ միայն նրանց, այլեւ դպրոցի եւ ողջ համայնքի համար....
Մարզպետի մոտ կայացավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը 11.10.2017
Հոկտեմբերի 11-ին Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը: Ամփոփվեց կառավարության, ինչպես նաեւ նախարարությունների եւ այլ մարմինների կողմից ստացված հանձնարարականների կատարման ընթացքը: Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին նաեւ նախորդ խորհրդակցության ժամանակ մարզպետի կողմից տրված հանձնարարականների կատարման մասին տեղեկատվություն: Մասնավորապես, քննարկվեց բուժհաստատություններում վճարովի ծառայությունների ուսումնասիրության արդյունքները, Աշտարակի ԲԿ-ի օպտիմալացման ուղղությամբ կատարված աշխատանքները, մարզում հողերի գործառնական նշանակության փոփոխությունների համապատասխանությունների վերաբերյալ գործընթացը, հրատապ ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքները եւ այլ հարցեր: Քննարկված հարցերի շուրջ Աշոտ Սիմոնյանը կատարեց իր դիտարկումները եւ տվեց նոր հանձնարարականներ:

ՀՀ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ 05.10.2017
Սիրելի՛ ուսուցիչներ, ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Մեր ժողովուրդը մեծագույն սիրով, պատկառանքով ու երախտագիտության զգացումով է նշում ավանդական դարձած այս տոնը: Տոն, որն, ըստ էության, ամենքինս է, քանզի մեր կյանքի բոլոր տարիներին մենք առնչվում ենք ուսուցչի կերպարի հետ, մշտապես զգում նրա ներկայությունը: Հարգելի՛ ուսուցիչներ, դուք կրում եք ամենամարդասիրական եւ հայրենասիրական մասնագիտություններից մեկը...
Հոկտեմբերի 4-ին Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը այցելեց Թալինի տարածաշրջան: Թալինի քաղաքապետարանում կայացավ մարզպետի մոտ քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցեցին տարածաշրջանի բոլոր համայնքների բնակիչները: Նկատի ունենալով, որ ընդունելությանը քաղաքացիները ներկայացնում են առավելապես դրամական աջակցություն ստանալու դիմումներ, մարզպետի հանձնարարությամբ նախապատրաստական աշխատանք էին տարել համայնքների ղեկավարները եւ ընդունելության էին ներկայացվել ամենակարիքավոր ընտանիքներին.....


