Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետը հանձնարարեց տարեկան գործունեության ծրագիրն իրականացնելու համար կազմել ժամանակացույց

07.02.2018

Փետրվարի 7-ին Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քննարկման հիմնական թեման տարեկան գործունեության ծրագիրն էր: Մարզպետն ըստ ոլորտների անդրադարձավ ծրագրում ներառված դրույթներին եւ պատասխանատուներից հետաքրքվեց, թե դրանք որքանով են իրատեսական եւ իրականանալի:
Բոլոր ստորաբաժանման ղեկավարներին նա հանձնարարեց վերստին ամփոփել նախատեսվող ծրագրերի ճշգրտությունը եւ դրանց իրականացման համար կազմել ժամանակացույց, գործողությունների պլան, հստակեցնել պատասխանատուներին եւ ներառել մոնիթորինգային արդյունքները: Մարզպետի մեկ այլ հանձնարարությամբ առաջադրվեց համայնքների կողմից ներկայացվող ծրագրերը համաձայնեցնել մարզպետարանի ՏԶԾ-ի հետ եւ ողջ տարին գործունեությունը ծավալել համաձայն այդ փաստաթղթի:
Անդրադարձ եղավ նաեւ վարչապետի, ՀՀ կառավարության, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության, այլ նախարարությունների, պետական գերատեսչությունների եւ մարզպետի կողմից տրված հանձնարարությունների կատարմանը: Մասնավորապես, կարեւորվեցին գյուղատնտեսական կենդանիների հաշվառմանը, անասնաբուժական ծառայությունների կազմակերպմանը, համայնքների բյուջեների կազմմանը, շինարարական ծրագրերի ընթացքին առնչվող խնդիրները:
Քննարկված հարցերի շուրջ ստորաբաժանման ղեկավարները ստացան նոր հանձնարարականներ:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 12:13:24