Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Բոլորիս նպատակը բովանդակային եւ ճիշտ աշխատաոճ մշակելն է

14.02.2018

Փետրվարի 14-ին Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացած խորհրդակցությանը քննարկվեցին աշխատանքային ընթացիկ հարցեր: Ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին կառավարության, պետական գերատեսչությունների կողմից ստացված հանձնարարությունների կատարման ընթացքը: Մասնավորապես անդրադարձ եղավ Մեծաձորի դպրոցի լուծարմանը: Նշվեց, որ գործընթացը բնականոն հունի մեջ է: Դպրոցի երկու աշակերտի՝ Վ. Բազմաբերդի դպրոց տեղափոխման համար հատկացվել է փոխադրամիջոց:
Քննարկվեցին նաեւ հանրությանը հաշվետվություններ ներկայացնելու համար ժամանակացույց կազմելու, Աշտարակի Վ. Պետրոսյանի անվան դպրոցի վերանորոգչական աշխատանքների ընթացքի, 2017 թվականի դեկտեմբերի 26-ին ՀՀ Վարչապետի մոտ կայացած խորհրդակցության արձանագրությամբ տրված հանձնարարականների, այդ թվում՝ զբոսաշրջության 30 ծրագրի ներկայացման մասին հարցերը:
Աշոտ Սիմոնյանը հարցադրումներ կատարեց նախորդ խորհրդակցությանը իր կողմից տրված հանձնարարականների վերաբերյալ: Անդրադառնալով տարեկան գործունեության ծրագրի կազմմանը՝ նա հանձնարարեց հստակ ներկայացնել գործողությունների ժամկետները՝ ըստ ամիսների, նշել պատասխանատուներին եւ հետեւել դրանց կատարմանը:
Անդրադարձ եղավ նաեւ կրթության ոլորտին: Ըստ մարզպետի՝ այստեղ լրջագույն աշխատանքներ կան կատարելու: Դրանք առնչվում են ինչպես տարիֆիկացիաների կազմմանը, բյուջեների բաշխմանն ու վարձատրության մեջ սոցիալական արդարության ապահովմանը, այնպես էլ՝ կրթության որակի բարձրացմանը, ինչը ոլորտի գերակա խնդիրն է: Այդ ամենին հասնելու համար մարզպետի հանձնարարականն էր՝ մշակել գործունեության հստակ սկզբունքներ, լրջորեն եւ սրտացավորեն մոտենալ կուտակված խնդիրների լուծմանը:
-Բոլորիս նպատակը բովանդակային եւ ճիշտ աշխատաոճ մշակելն է,-ընդհանրացնելով խոսքը եւ դիմելով ոլորտների պատասխանատուներին՝ ասաց Աշոտ Սիմոնյանը եւ հորդորեց, որպեսզի նրանք նույն մոտեցումը դրսեւորեն իրենց ստորաբաժանումների աշխատակիցների հանդեպ:
Քննարկված հացերի վերաբերյալ մարզպետը նոր հանձնարարականներ տվեց:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 16:49:35