Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզի պատվիրակությունը մասնակցեց Հայ-ռուսական միջտարածաշրջանային յոթերորդ համաժողովին

30.06.2018

Հունիսի 29-ին Երևանում մեկնարկեց Հայ-ռուսական միջտարածաշրջանային յոթերորդ համաժողովը` ,,Հայաստանի և Ռուսաստանի թվային նախաձեռնությունները ԵԱՏՄ թվային օրակարգի իրականացման շրջանակում,, խորագրով:
Համաժողովը կազմակերպվել էր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման ու ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունների կողմից համատեղ՝ ,,Ռոսկոնգրես,, հիմնադրամի աջակցությամբ։ Միջոցառումը նվիրված էր գյուղատնտեսական արդյունաբերության, տրանսպորտի, զբոսաշրջության, հումանիտար համագործակցության ոլորտներում զարգացող թվային տնտեսության պայմաններում երկու երկրների տարածաշրջանների առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը։
Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի և Ռուսաստանի ոլորտային նախարարությունների ներկայացուցիչներ, երկու երկրների գործարար շրջանակների ներկայացուցիչներ,տարածաշրջանների ղեկավարներ։ Համաժողովին մասնակցում էին նաև Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը եւ մարզի պատվիրակությունը:
Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովներն սկսել են անցկացվել 2011թ-ից` Հայաստանի մարզերի ու Ռուսաստանի ռեգիոնների միջեւ տարբեր ուղղություններով համագործակցության խորացման ու զարգացման հարցերի քննարկման նպատակով: Երկու երկրների միջեւ միջտարածաշրջանային մակարդակով առկա է փոխգործակցության մեծ ներուժ, և համաժողովները խնդիր ունեն նպաստել այդ ներուժի բացահայտմանը, միջտարածաշրջանային մակարդակով գործակցության նոր ուղղությունների նախանշմանը, նոր կապերի հաստատմանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14