Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնում մեկնարկեց ամառային զորակոչը

01.07.2018

Հուլիսի 1-ին Արագածոտնում տրվեց 2018 թվականի ամառային զորակոչի մեկնարկը: Աշտարակի զինկոմիսարիատից դեպի բանակ ճանապարհեցին առաջին զինակոչիկներին:
Այդ առիթով զինկոմիսարիատում էին հավաքվել մարզի ղեկավարությունը, նորակոչիկների հարազատներն ու մտերիմները, հոգեւոր դասի եւ հասարակական կառույցների ներկայացուցիչներ:
Ողջունելով ներկաներին՝ Աշտարակի զինկոմ, գնդապետ Մ. Ղազարյանը նորակոչիկներին եւ նրանց ծնողներին ներկայացրեց զորակոչի կազմակերպման եւ ծառայության ընթացքի հետ կապված մանրամասները, պատասխանեց ծնողներին հետաքրքրող հարցերին: Նշվեց, որ ներկայումս բանակում բարեփոխումներ են ընթանում, որի շրջանակում իրականացվում են ,, Ես եմ,, եւ ,,Պատիվ ունեմ,, ծրագրերը,,, որոնք արդեն իսկ լայն արձագանք են գտել մարզում:
Նորակոչիկներին հոգեւոր դասի կողմից հղվեց օրհնանքի խոսք, այնուհետեւ նրանց ընծայվեցին խորհրդանշական հուշանվերներ եւ աղոթագիրք:
Զինակոչիկներին դեպի բանակ ճանապարհեցին բարեմաղթանքներով, խրոխտ երաժշտության ներքո: Ազգային, հայրենասիրական երգ ու պարի կատարումներով ելույթներ ունեցան Սասունիկի ազգագրական համույթը եւ Աշտարակի հայորդաց տան փոքրիկ դհոլահարները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14