Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշոտ Սիմոնյանն այցելեց Գեղաձոր եւ Ապարան համայնքներ

28.06.2018

Հունիսի 27-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանն այցելեց Արագածի տարածաշրջան: Ծաղկահովիտ համայնքի Գեղաձոր բնակավայրում նա մասնակցեց ,,Կենսաբազմազանության ինտեգրված կառավարում, Հարավային Կովկաս,, ծրագրի կողմից իրականացվող Էրոզիայի վերահսկման եւ արոտավայրերի բարելավման գործողություններին նվիրված միջոցառմանը: Քննարկվեց պիլոտային ծրագրերի կարեւորությունը եւ դրանց իրականացման հնարավորությունը այլ բնակավայրերում եւ համայնքներում: Նշվեց, որ Գեղաձորում 6,7 հեկտար անտառ է հիմնվել: Ծրագիրը շարունակական է եւ նախատեսվում է 6 հեկտար անտառ հիմնել Նորաշենում, 20 հեկտար՝ Ծաղկահովիտում:
Աշոտ Սիմոնյանն այցելեց նաեւ Ապարան քաղաք: Համայնքապետ Կարեն Եղիազարյանի ուղեկցությամբ նա շրջեց քաղաքում եւ ծանոթացավ շինարարական լայնածավալ աշխատանքներին, որն իրականացվում է Ապարանում: Քաղաքի բազմաբնակարան շենքերի բակերում, հարակից տարածքներում, այգիներում իրականացվել են բարեկարգման, կանաչապատման աշխատանքներ, կառուցվել են խաղահրապարակներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14