Նորություններ
Նվիրատվություն՝ Սասունիկի դպրոցականներին 04.12.2017
Արագածոտնի մարզի Սասունիկի Գեւորգ Չաուշի անվան միջնակարգ դպրոցում օրը տոնական էր: Մարզպետ Աշոտ Սիմոնյանի եւ Հայ Օգնության Միության աջակցությամբ հաճելի անակնկալ էր պատրաստվել տարրական դասարանների աշակերտների համար: Նրանց մատուցվեցին նվերներ, որը զուգակցվեց տոնական հանդիսությամբ, խաղերով, երգ ու պարով: Աշակերտներին ուրախացնելու գաղափարը լիբանանահայ բարերար Ռազմիկ Խաչատուրյանին էր: Վերջին տարիներին նա բնակվում է Հայաստանում եւ օգտագործում է հայրենակիցներին աջակցելու բոլոր հնարավորությունները: Այդ նպատակով նա Հայ Օգնության Միության ներկայացուցիչների հետ այցելում է դպրոցներ, մանկատներ, ծերանոցներ: Ողջունելով աշակերտներին, մարզպետը նշեց, որ յուրաքանչյուր դպրոց ուշադրության եւ աջակցության կարիք ունի: Սասունիկի դպրոցում մյուսների համեմատ պայմաններն առավել մտահոգիչ են, հետեւաբար առաջիկա անելիքներն էլ ավելի շատ են լինելու:
Կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը 01.12.2017
Մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ քաղաքացիների հերթական ընդունելությունը կայացավ դեկտեմբերի 1-ին: Ցուցակագրվել էր 18 քաղաքացի, սակայն, ընդունելության օրը մարզպետն ընդունեց նաեւ նախապես չհերթագրված քաղաքացիների: Քաղաքացիներից 15-ի դիմումները վերաբերում էին դրամական օգնություն ստանալուն, որոնք բոլորն էլ բավարարվեցին: Քաղաքացիները մարզպետին դիմեցին նաեւ այլ՝ հողային, աշխատանքային, առողջական խնդիրներով: Ըստ հնարավորության, հարցերին լուծում տրվեց տեղում, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող խնդիրների կապակցությամբ ստորաբաժանման ղեկավարներին մարզպետը տվեց համապատասխան հանձնարարականներ:

Աջակցություն՝ նպաստառու ընտանիքներին 01.12.2017
Դեկտեմբերի 1-ին Արագածոտնի մարզում հերթական ծրագիրն իրականացրեց ,,Արմենիան Լայթհաուս,, բարեգործական կազմակերպությունը: Մարզպետ Աշոտ Սիմոնյանի հանձնարարությամբ մարզպետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Աշտարակի տարածքային գործակալության հետ համատեղ նախապես ճշտվել էր շահառուների ցուցակը, հստակեցվել ընտանիքների կազմն՝ ըստ բոլոր տարիքային խմբերի: Շահառուների մեջ առաջնայնությունը տրվել է ծնողազուրկներին, հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաեւ զինծառայողների եւ բազմազավակ ընտանիքներին՝ ելնելով նրանց անապահովության միավորների աստիճանից: Ընդհանուր առմամբ 100 անապահով ընտանիքի համար պատրաստվել էին հագուստի փաթեթներ.....
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին Եվրամիության պատվիրակության մարզային ամենամյա այցերի շրջանակներում նոյեմբերի 29-ին այցելեց Արագածոտն մարզ: Դեսպանին ընդունեց մարզպետ Աշոտ Սիմոնյանը: Մարզպետը շնորհակալություն հայտնեց դեսպանին՝ այցելության համար եւ նշեց, որ կարեւորում է, որ այն կայացել է Եվրամիության հետ շրջանակային համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո, ինչը որ անչափ նշանակալի է Հայաստանի համար.....
Քննարկվեցին ընթացիկ հարցեր 29.11.2017
Մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ աշխատանքային հերթական խորհրհրդակցությունը կայացավ նոյեմբերի 29-ին: Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները զեկուցեցին պետական կառավարման մարմինների եւ մարզպետի կողմից ստացված հանձնարարականների կատարման ընթացքը: Դրանք, ընդհանուր առմամբ, կատարվում են պահանջված ժամանակացույցին եւ ձեւաչափին համապատասխան: Նշվեց, որ հրատապ ծրագրերի շրջանակում, բացառությամբ մասնակի խնդիրների, բոլոր աշխատանքները հիմնականում ավարտված են: Ընթացքի մեջ է ընդերքօգտագործման ոլորտում կատարվող ուսումնասիրությունը:Մարզպետին ներկայացվեց նաեւ համայնքների կողմից սեփական եկամուտների հավաքագրման ընթացքը.........

Արագածոտնի մարզպետը վարչապետին է ներկայացրել հանձնարարականների կատարման ընթացքը 24.11.2017
ՀՀ Արագածոտնի մարզում սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ներկայացված հանձնարարականների կատարման ընթացքն այսօր վարչապետ Կարեն Կարապետյանին է ներկայացրել Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը: Մարզպետը զեկուցել է, որ ըստ վարչապետի հանձնարարականի՝ հստակ աշխատանք է կատարվել մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ծավալն ավելացնելու ուղղությամբ: Արագածոտնի մարզում 2017 թվականին ծրագրվել է հավաքագրել 1 միլիարդ 254 մլն դրամի սեփական եկամուտ, ինչը 2016-ի համեմատ ավելի է 114 մլն դրամով կամ 23 տոկոսով: Աշոտ Սիմոնյանը վստահեցրել է, որ սեփական եկամուտների հավաքագրումը կիրականացվի 100 տոկոսով և տեղեկացրել, որ 2018-ին ևս սեփական եկամուտները նախատեսվում է ավելացնել 20-25 տոկոսով.....


