Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ըստ ոլորտների քննարկվեց իրականացվող աշխատանքների ընթացքը

21.02.2018

Փետրվարի 21-ին Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը, որտեղ ամփոփվեցին աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներում իրականացվող աշխատանքները:
Մարզպետը տեղեկացավ ՀՀ կառավարության, նախարարությունների եւ պետական այլ գերատեսչությունների կողմից ստացված հանձնարարականների կատարման ընթացքի մասին: Դրանք մասնավորապես առնչվում էին հարկային պարտավորությունների կատարմանը, մարզում սիրիահայ աշակերտների առկայությանը, գնումների գործընթացին, համայնքների տարեկան աշխատանքային պլանների կազմմանը, Մեծաձորի դպրոցի լուծարման հանձնաժողովի գործունեությանը, քաղաքացիներից ստացված դիմումների հետ տարվող աշխատանքներին եւ այլ հարցերի վերաբերող խնդիրներին:
Ոլորտների պատասխանատուներին մարզպետը հանձնարարեց լրջորեն մոտենալ բարձրացված յուրաքանչյուր խնդրի, կատարել մանրակրկիտ ուսումնասիրություններ, վերլուծություններ եւ հետեւողական աշխատանքներ տանել դրանց լուծման համար:
Աշոտ Սիմոնյանը անդրադարձավ նաեւ աշխատակազմի ստորաբաժանումների գործունեությանը՝ մանրամասն տեղեկատվություն պահանջելով, թե դրանցից յուրաքանչյուրի աշխատանքային ծանրաբեռնվածության աստիճանի մասին: Անդրադառնալով կրթության ոլորտին՝ Աշոտ Սիմոնյանը նշեց, որ կարծես օրինաչափ է դարձել խնդիրների մեջ մշտապես առանձնացնել նյութատեխնիկական, վերանորոգման կամ նմանատիպ հարցեր, եւ այդ համատեքստում ուշադրությունից դուրս են մնում դասավանդման մեթոդիկային, ուսման առաջադիմությանը վերաբերող խնդիրները:
Նա համապատասխան դիտարկումներ կատարեց նաեւ գյուղացիական տնտեսությունների հետ տարվող աշխատանքներին, անասնաբուժական ծառայությունների կազմակերպմանը, հանրապետական, մարզային եւ համայնքային ճանապարհների սպասարկմանը, աղբահանության կազմակերպմանն առնչվող հարցերի վերաբերյալ: Առանձնակի ուշադրություն հրավիրվեց խոշորացված համայնքների հետ տարվող աշխատանքների վրա, նշվեց այդ մարմինների հետ տարվող տեսական եւ գործնական ամենօրյա աջակցության անհրաժեշտության մասին:
Ամփոփելով քննարկված հարցերը՝ Աշոտ Սիմոնյանը, ի թիվս այլ հանձնարարականների, ստորաբաժանումների ղեկավարներին հորդորեց ամենայն պատասխանատվությամբ մոտենալ տարեկան աշխատանքային պլաններում տեղ գտած ծրագրերի իրականացմանը՝ պահպանելով դրանց կատարման ժամկետներն ու բովանդակային իմաստը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 09:11:06