Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետն ընդունեց ,,Էկոհամակարգային ծառայությունների ինտեգրումը տեղական ինքնակառավարման մարմիններում,, ծրագրի ներկայացուցիչներին

22.02.2018

Արագածոտնի մարզում մեկնարկում է «Էկոհամակարգային ծառայությունների ինտեգրումը տեղական ինքնակառավարման մարմիններում» ծրագիրը: Փետրվարի 22-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանն ընդունեց ՀՀ պետական կառավարման ակադեմիայի (ՀՀ ՊԿԱ) ներկայացուցիչ, ծրագրի համակարգող Մերի Մարգարյանին եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) «Կենսաբազմազանության ինտեգրված կառավարումը Հարավային Կովկասում» (ԿԻԿ) ծրագրի ներկայացուցիչներին:
Մերի Մարգարյանը մարզպետին տեղեկացրեց, որ «Էկոհամակարգային ծառայությունների ինտեգրումը տեղական ինքնակառավարման մարմիններում» ծրագիրը հանրապետությունում առաջինը պիլոտային կարգով մեկնարկում է Արագածոտնում: Այն իրականացվում է ՀՀ ՊԿԱ եւ ԳՄՀԸ ԿԻԿ ծրագրի հետ համատեղ:
Ծրագիրն իր մեջ ներառում է դասընթացներ, որտեղ առաջին քայլը լինելու է կարիքների գնահատումը՝ հիմնված համայնքների ղեկավարների, ավագանիների, հասարակական կազմակերպությունների եւ բնակչության հետ համագործակցության վրա: Այն էկոհամակարգային ծառայությունների վերաբերյալ առաջին վերապատրաստման ծրագիրն է, որն իր մեջ ներառելու է հասարակության բոլոր շերտերը եւ հիմնված է լինելու համայնքների խնդիրների վրա:
ԿԻԿ ծրագրի խորհրդատուներ Ալլա Բերբերյանը, Արթուր Հայրապետյանը եւ Արսեն Գասպարյանը տեղեկացրին, որ «Հողերի էրոզիայի ինտեգրված վերահսկողությունը Հարավային Կովկասի լեռնային տարածքներում» ծրագիրը մարզում գործում է 2014 թվականից: Այդ շրջանակում Ապարանի տարածաշրջանում շուրջ 72 հա անտառատնկման աշխատանքներ են իրականացվել: Այս տարի նախատեսվում է եւս 35-40 հա անտառ հիմնել:
Մարզպետը տեղեկացավ, որ «Էկոհամակարգային ծառայությունների ինտեգրումը տեղական ինքնակառավարման մարմիններում» ծրագիրը սկսելու նպատակով ներկայացուցիչներն այցելել են նաեւ Ապարան եւ Ծաղկահովիտ համայնքներ եւ նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերել:
Աշոտ Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց պիլոտային այս ծրագիրը Արագածոտնի մարզից մեկնարկելու համար եւ իր պատրաստակամությունը հայտնեց աջակցելու ծրագրի իրականացման հետ կապված բոլոր հարցերում: Նա նաեւ իր տեսակետն արտահայտեց, որ համայնքների ընտրության համար անհրաժեշտ է լայն ուսումնասիրություն կատարել, լավ ծանոթանալ մարզի բոլոր համայնքների բնապահպանական խնդիրներին եւ ներդումները կատարել առավել խոցելի եւ անհրաժեշտություն ունեցող համայնքներում:
Մարզպետը նշեց, որ մարզի ղեկավարությունը ժամանակ առ ժամանակ անդրադառնում է բնապահպանական խնդիրներին՝ ելնելով այն մոտեցումից, որ հողը, ջուրը, բնական հարստությունը պատկանում են սերունդներին:
Հանդիպման ընթացքում կողմերի միջև ձեռք բերվեց հետագա համագործակցության պայմանավորվածություն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 16:49:35