Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը

23.02.2018

Փետրվարի 23-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Նախապես ցուցակագրվել էր 13 քաղաքացի, ովքեր դրամական օգնության, աշխատանքային, բուժօգնության եւ անձնական այլ բնույթի դիմումներ էին ներկայացրել: Ընդունելությանը, սակայն, մասնակցեցին ավելի շատ քաղաքացիներ, ովքեր մարզպետին դիմեցին իրենց հուզող ամենատարբեր խնդիրներով:
Լսելով նրանցից յուրաքանչյուրին՝ Աշոտ Սիմոնյանը նրանց խնդիրների լուծման համար հանձնարարականներ տվեց: Իսկ լուծման անհնարինության դեպքում օգտակար պարզաբանումներ կատարեց:
Դրամական օգնության վերաբերյալ ստացվել էր 13 դիմում: Դրանք նախապես ուսումնասիրվել էին, եւ համապատասխան առաջարկության համաձայն՝ բոլորն էլ բավարարվեցին:
Քաղաքացիների հաջորդ ընդունելությունը մարզպետի մոտ տեղի կունենա մարտի 2-ին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:56:34