Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզի հանրակրթական դպրոցներում ընթանում է առարկայական օլիմպիադան

22.02.2018

Արագածոտնի մարզի հանրակրթական դպրոցներում ընթանում է 2017-2018 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադան: Սահմանված կարգի համաձայն՝ այն կազմակերպվում է դպրոցական, տարածքային, մարզային փուլերով եւ կեզրափակվի հանրապետական փուլով:
Հունվարի 30-ից փետրվարի 20-ը կայացավ օլիմպիադայի տարածքային փուլը, որին մասնակցեց դպրոցական փուլում լավագույն արդյունք գրանցած 1359 աշակերտ: Արդյունքների ամփոփումից հետո մարզային փուլին մասնակցելու իրավունք ստացավ 219 դպրոցական:
Փետրվարի 24-ից կմեկնարկի օլիմպիադայի մարզային փուլը, որը կտեւի մինչև մարտի 16-ը: Այստեղ էլ կորոշվեն այն լավագույն մասնակիցները, ովքեր կանցնեն հանրապետական փուլ:
Նշենք, որ վերջին տարիներին օլիմպիադան անց է կացվում նաեւ առցանց: Այս տարի մարզի 3146 աշակերտ օլիմպիադային մասնակցեց այս եղանակով: Վերոնշյալ փուլը հաղթահարելուց հետո նրանք նույնպես օգտվում են մրցույթի մյուս բոլոր փուլերին մասնակցելու իրավունքից:
Օլիմպիադայի կազմակերպչական աշխատանքները համակարգվում են մարզպետարանի կողմից: Մարզպետ Աշոտ Սիմոնյանի հանձնարարականով համապատասխան վարչությունը ձգտում է, որ օլիմպիադայում ոչ միայն ապահովվի մարզի բոլոր տարածքների աշակերտների ներգրավվածությունը, այլեւ ըստ ամենայնի դրսեւորվեն նրանց գիտելիքներն ու կրթական որակները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 16:49:35