Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղեկատվություն Արագածոտնի մարզում ապրիլ ամսին գրանցված ծնունդների մասին 04.05.2018

Արագածոտնի մարզի ծննդատներում 2018 թ. ապրիլ ամսին գրանցվել է 44 ծնունդ: (Նախորդ ամսին այդ թիվը 51 էր): Նրանցից 18-ը աղջիկ է, 26-ը` տղա: Մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունը ներկայացրել է հետեւյալ տեղեկատվությունը. Աշտարակի տարածաշրջանում գրանցվել է 7 ծնունդ՝ 3 աղջիկ, 4 տղա: Թալինի տարածաշրջանում՝ 14 ծնունդ, 8 աղջիկ, 6 տղա: Ապարանի տարածաշրջանում՝ 19 ծնունդ, 6 աղջիկ, 13 տղա: Արագածի տարածաշրջանում՝ 4 ծնունդ, 1 աղջիկ, 3 տղա:

Անհրաժեշտ է պահպանել սեփական եկամուտների հավաքագրման դրական միտումները 04.05.2018

Հաշվի առնելով ՀՀ համայնքների բյուջեների եկամտային մասի 2018 թվականի առաջին չորս ամիսների կատարողականի դրական միտումները, ինչպես նաև կարևորելով բնակչությանը մատուցվող ծառայությունների անընդհատության և հասանելիության ապահովումը` առաջարկում ենք ՏԻՄ բոլոր դերակատարներին ակտիվորեն շարունակել աշխատանքները համայնքների բնակչության հետ` մատուցելով նրանց համապատասխան ծառայությունները: Անհրաժեշտ է նաև պահպանել սեփական եկամուտների հավաքագրման դրական միտումները, քանի որ այդ եկամուտները ուղղվելու են համայնքների՝ օրենքով սահմանված պարտադիր խնդիրների լուծմանը և հետևաբար` նաև համայնքների բնակիչներին համապատասխան ծառայություններ մատուցելուն:

ՀՀ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի հրաժեշտի ուղերձը Արագածոտնի մարզին և մարզպետարանի աշխատակազմին

ՀՀ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի հրաժեշտի ուղերձը Արագածոտնի մարզին և մարզպետարանի աշխատակազմին 02.05.2018

Սիրելի´ գործընկերներ, Արագածոտնի մարզի հարգարժա´ն բնակիչներ, Աստծո կամոք և Հ.Յ. Դաշնակցության վստահության շնորհիվ տասը ամիս առաջ պատիվ ունեցա ստանձնելու Արագածոտնի մարզի ղեկավարի պատվաբեր, միևնույն ժամանակ պարտավորեցնող պաշտոնը: Պաշտոնավարման այս տասը ամիսների ընթացքում ամենօրյա հետևողական և համառ աշխատանքի շնորհիվ փորձել եմ լուծել իմ` որպես մարզի ղեկավարի և մարզի զավակի առջև ծառացած խնդիրները, իմ աշխատանքով հարթել եղած կնճիռները և լինել ճիշտ օրինակ իմ գործընկերների և ժողովրդի համար: Որպես մարզի զավակ` քաջատեղյակ լինելով իմ ժողովրդի և մարզի բնակչի հոգսերին` ձգտել եմ օր առաջ վեր հանելու դրանք և գտնելու դրանց լուծման ուղիները: Ստանձնելով մարզի ղեկավարի պարտականությունը` որդեգրեցի արդար և ազնիվ սկզբունքներիս անդավաճան աշխատաոճ` ձգտելով ամեն օր նույնը սերմանել իմ աշխատակազմում: Այսօր լիահույս եմ, որ կարողացել եմ ցանել ազնիվ և բովանդակալից աշխատանքի սերմեր, որոնց ծիլերն արդեն իսկ շոշափվում են, և պտուղները դեռ երևալու են: Սիրելի´ գործընկերներ, վստահ եմ, որ մեր սկսած ստեղծարար և կառուցողական աշխատանքը շարունակելու ենք պատվով ոչ միայն ի բարգավաճում Արագածոտնի մարզի, այլև ի բարօրություն մեր հայրենիքի` Հայաստանի Հանրապետության:

ՀՀ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ 24.04.2018

Սիրելի՛ հայրենակիցներ, ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: Համայն հայությունը՝ հայրենիքում եւ սփյուռքում, գլուխ է խոնարհում ցեղասպանության զոհ դարձած մեկուկես միլիոն նահատակների հիշատակի առջեւ: 1915 թվականին Օսմանյան Թուրքիայի կողմից պետականորեն իրագործվեց մարդկության դեմ մեծագույն ոճիրներից մեկը՝ Հայոց ցեղասպանությունը: Ժամանակին քաղաքակիրթ աշխարհի կողմից ցեղասպանությունը չկանխվեց, չճանաչվեց ու չդատապարտվեց: Այդպիսով նորագույն պատմության մեջ նորանոր ցեղասպանություններ եղան: Ցավոք, այսօր էլ շարունակվում է մարդկության հանդեպ նման եղեռնագործությունների շղթան՝ ծնելով նորանոր ոճիրներ ու ցնցումներ: Այսօր առավել, քան երբեւէ, կարեւորվում է 20-րդ դարի առաջին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման պահանջը.....

Ընդունելությանը մասնակցեց 12 քաղաքացի

Ընդունելությանը մասնակցեց 12 քաղաքացի 20.04.2018

Ապրիլի 20-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ քաղաքացիների ընդունելության օր էր: Նախապես ցուցակագրվել էր եւ ընդունելությանը մասնակցեց 12 քաղաքացի՝ Աշտարակ, Ապարան քաղաքներից, Սադունց, Սարալանջ, Ագարակ, Ծաղկահովիտ, Ն. Բազմաբերդ, Արագածոտն, Լեռնարոտ գյուղական համայնքներից: Քաղաքացիներից 9-ը դրամական աջակցության խնդիր ուներ: Բոլորի դիմումներն էլ բավարարվեցին: 3 քաղաքացի դիմեց անձնական հարցով: Ծանոթանալով նրանց հարցադրումներին՝ մարզպետը դրանց լուծման համար համապատասխան ցուցումներ տվեց....

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Լևոն Ալթունյանը հանդիպել է Արագածոտնի մարզի բուժաշխատողների հետ

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Լևոն Ալթունյանը հանդիպել է Արագածոտնի մարզի բուժաշխատողների հետ 19.04.2018

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Լևոն Ալթունյանը ապրիլի 17-ին հանդիպել է Արագածոտնի մարզի Աշտարակի և Ապարանի տարածաշրջանի առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակի թերապևտների, մանկաբույժների և ընտանեկան բժիշկների հետ։ Ի թիվս այլ հարցերի, քննարկվել են իմունականխարգելման ազգային ծրագրի իրականացմանը վերաբերող հարցեր։ Կարևորելով չարորակ նորագոյացություններով պայմանավորված մահացության ցուցանիշի նվազեցումը` Լևոն Ալթունյանը վստահություն է հայտնել, որ մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումների և սկրինինգային հետազոտությունների իրականացման շնորհիվ 10 տարի անց Հայաստանում կանանց շրջանում արգանդի պարանոցի քաղցկեղից մահվան դեպքերը կնվազեն առնվազն 50 տոկոսով........

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-11 15:47:51