Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ հանրակրթական դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը

23.08.2018

Օգոստոսի 23-ին կայացավ Արագածոտնի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների ամենամյա խորհրդակցությունը:
Մարզպետ Աշոտ Սիմոնյանը շնորհավորեց դպրոցների տնօրեններին եւ մանկավարժներին՝ նոր ուսումնական տարվա կապակցությամբ եւ հույս հայտնեց, որ կրթության պատասխանատուները ի զորու են համատեղ լուծելու ոլորտում առկա խնդիրները: Նա նշեց, որ այս տարի ավանդական խորհրդակցությունը այլ ձեւաչափով է կազմակերպված: Կլինեն կրթությանը վերաբերող մի շարք հարցերի շուրջ բովանդակային քննարկումներ, կլինի հարց ու պատասխան, իսկ 2017-2018 ուսումնական տարվա ընթացքում ՀՀ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության կատարած աշխատանքների մասին հաշվետվությունը տեղադրված կլինի մարզպետարանի պաշտոնական կայքում:
ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը եւ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը խոսեցին նոր ուսումնական տարվա ընթացքում նախարարության կողմից իրականացվելիք երկարաժամկետ եւ կարճաժամկետ ծրագրերի մասին: Քննարկվեցին ուսումնական պլանների, դասարանների կազմավորման, բազմահամակազմ դասարանների, տնօրենների թափուր տեղերի մրցույթների, ուսուցիչների ատեստավորման գործընթացներում նախատեսվող նոր կարգերի սահմանման մասին հարցերը: Նշվեց, որ 2019 թվականից Արագածոտնի մարզի դպրոցներն ամբողջությամբ անցնելու են ներառական կրթության, ինչը բոլորի միասնական լրջագույն աշխատանքն է պահանջում:
Տնօրենների կողմից հնչեցին ոլորտին վերաբերող բազմաթիվ հարցեր եւ առաջարկություններ եւ ստացան սպառիչ պարզաբանումներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 12:13:24