Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը

24.08.2018

Օգոստոսի 24-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Մասնակցեց 26 քաղաքացի՝ Աշտարակ եւ Թալին քաղաքներից, Ապարան, Աշնակ. Արագածոտն. Բազմաղբյուր. Մեծաձոր, Բազմաղբյուր, Ուշի, Օհանավան, Սասունիկ, Ոսկեհատ, Արագածոտն, Փարպի, Մելիքգյուղ, Արուճ համայնքներից:
Դրամական օգնություն ստանալու խնդրանքով դիմած 13 քաղաքացիների դիմումները բավարարվեցին:
Բնակիչներն Աշոտ Սիմոնյանին դիմեցին նաեւ աշխատանքային, առողջական, սոցիալական, կենցաղային եւ անձնական այլ հարցերով: Բարձրացված խնդիրների վերաբերյալ մարզպետը պարզաբանումներ կատարեց, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող հարցերի կապակցությամբ համապատասխան հանձնարարականներ տվեց:
Քաղաքացիների ընդունելության սահմանված կարգի համաձայն՝ քաղաքացիների ընդունելությունները կայանում են յուրաքանչյուր ուրբաթ օր՝ ժամը 12-ին: Մարզպետը քաղաքացիների հետ հանդիպումներ եւ ընդունելություններ է կատարում նաեւ տեղերում՝ այցելելով համայնքներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14