Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը աշխատանքային հանդիպումներ է ունեցել Արագածոտնի բուժհաստատություններում

22.08.2018

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը եւ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանն այսօր մի շարք աշխատանքային հանդիպումներ են ունեցել Արագածոտնի մարզի բուժհաստատություններում:
Մասնավորապես այցելություն է կատարվել «Աշտարակի բժշկական կենտրոն», «Ապարանի բժշկական կենտրոն», «Թալինի բժշկական կենտրոն», «Ծաղկահովիտի բժշկական կենտրոն», «Արտենիի առողջության կենտրոն» ՓԲԸ-ներ եւ «Արագածի առողջության կենտրոն» ՀՈԱԿ:
Շրջայց կատարելով բժշկական հաստատությունների մասնաշենքերով, հիվանդասենյակներով, ծանոթանալով բաժանմունքներում առկա խնդիրներին՝ քննարկվել են բժշկական կենտրոնների վերազինման եւ վերանորոգման իրականացման համար անհրաժեշտ միջոցների ներգրավման հնարավորությունները։
Առաջնահերթ նախատեսվում է Թալինի բժշկական կենտրոնի պատուհանները փոխարինել նորերով եւ վերանորոգել ծննդօգնության բաժանմունքը:
Մյուս բժշկական կենտրոններում առկա հրատապ լուծում պահանջող խնդիրները հաշվառվել են եւ կլուծվեն առաջիկայում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:49:17