Նորություններ

Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը ներկայացրեց նորանշանակ փոխմարզպետներին 03.07.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արագածոտնի մարզպետի տեղակալներ են նշանակվել Անահիտ Սարգսյանը, Արծվիկ Նիկողոսյանը եւ Գառնիկ Աթանեսյանը: Հուլիսի 3-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանը աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ փոխմարզպետներին: Շնորհավորելով նորանշանակ պաշտոնյաներին՝ մարզպետը նշեց, որ բոլորի ջանքերը միտված են լինելու տարածքում կուտակված բազմաթիվ խնդիրների լուծմանը: Մարզպետը լիահույս էր, որ կարճ ժամանակում ընթացքի մեջ կդրվեն բոլոր հիմնախնդիրների լուծմանը միտված գործողությունները՝ ի շահ մարզի հզորացման.........
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի մոտ հուլիսի 3-ին տեղի է ունեցել երկշաբաթյա պարբերականությամբ ՀՀ մարզպետների հետ անցկացվող հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որին մասնակցել է նաև ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նախարար Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել առողջապահության նախարարին ներկայության համար և հորդորել մարզպետներին կադրային փոփոխություններ անելիս համապատասխան գերատեսչությունների հետ անցկացնել ոլորտային խորհրդակցություններ և ապահովել որակյալ ու բանիմաց մասնագետների ներգրավումը
Տեղեկացում Իրինդ համայնքի ավագանու նիստի վերաբերյալ 02.07.2018
Տեղեկացվում է, որ 2018 թվականի հուլիսի 8-ին, ժամը 11-00-ին ՀՀ Արագածոտն մարզի Իրինդի համայնքապետարանում տեղի է ունենալու ավագանու հերթական նիստը:
Տեղեկատվություն Արագածոտնի մարզում հունիս ամսին գրանցված ծնունդների մասին 02.07.2018
Արագածոտնի մարզի ծննդատներում 2018 թ. հունիս ամսին գրանցվել է 38 ծնունդ: (Նախորդ ամսին այդ թիվը 58 էր): Նրանցից 16-ը աղջիկ է, 12-ը` տղա: Մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունը ներկայացրել է հետեւյալ տեղեկատվությունը. Աշտարակի տարածաշրջանում գրանցվել է 7 ծնունդ՝ 4 աղջիկ, 3 տղա: Թալինի տարածաշրջանում՝ 18 ծնունդ, 7 աղջիկ, 11 տղա: Ապարանի տարածաշրջանում՝ 11 ծնունդ, 4 աղջիկ, 7 տղա: Արագածի տարածաշրջանում՝ 2 ծնունդ, 1 աղջիկ, 1 տղա:

Արագածոտնում մեկնարկեց ամառային զորակոչը 01.07.2018
Հուլիսի 1-ին Արագածոտնում տրվեց 2018 թվականի ամառային զորակոչի մեկնարկը: Աշտարակի զինկոմիսարիատից դեպի բանակ ճանապարհեցին առաջին զինակոչիկներին: Այդ առիթով զինկոմիսարիատում էին հավաքվել մարզի ղեկավարությունը, նորակոչիկների հարազատներն ու մտերիմները, հոգեւոր դասի եւ հասարակական կառույցների ներկայացուցիչներ: Ողջունելով ներկաներին՝ Աշտարակի զինկոմ, գնդապետ Մ. Ղազարյանը նորակոչիկներին եւ նրանց ծնողներին ներկայացրեց զորակոչի կազմակերպման եւ ծառայության ընթացքի հետ կապված մանրամասները........

Արագածոտնի մարզի պատվիրակությունը մասնակցեց Հայ-ռուսական միջտարածաշրջանային յոթերորդ համաժողովին 30.06.2018
Հունիսի 29-ին Երևանում մեկնարկեց Հայ-ռուսական միջտարածաշրջանային յոթերորդ համաժողովը` ,,Հայաստանի և Ռուսաստանի թվային նախաձեռնությունները ԵԱՏՄ թվային օրակարգի իրականացման շրջանակում,, խորագրով: Համաժողովը կազմակերպվել էր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման ու ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունների կողմից համատեղ՝ ,,Ռոսկոնգրես,, հիմնադրամի աջակցությամբ։ Միջոցառումը նվիրված էր գյուղատնտեսական արդյունաբերության, տրանսպորտի, զբոսաշրջության, հումանիտար համագործակցության ոլորտներում զարգացող թվային տնտեսության պայմաններում երկու երկրների տարածաշրջանների առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը.........


