Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետի մոտ կայացավ աշխատանքային խորհրդակցություն

29.08.2018

Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ աշխատանքային հերթական խորհրդակցությունը կայացավ օգոստոսի 29-ին: Քննարկվեցին նախորդ խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարությունների կատարման արդյունքները, տրվեցին նոր հանձնարարականներ:
Առանձնակի ուշադրություն դարձվեց «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում սեպտեմբերի 8-ին նախատեսվող համապետական շաբաթօրյակի կազմակերպմանը, համայնքների սեփական եկամուտների հավաքագրմանը, աղբահանության կազմակերպմանն ու պայմանագրերի կնքմանը, գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից իրականացվող ,,Դպրոցական տաք սնունդ,, ծրագրի ցանկում ընդգրկված դպրոցների բուֆետներում իրականացվող վերանորոգման աշխատանքներին առնչվող հարցերին:
Անդրադարձ եղավ նաեւ սուբվենցիաների տրամադրմանը եւ համայնքներում առաջնային լուծում պահանջող խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերին: Մարզպետը հանձնարարեց հստակ ներկայացնել կառավարության կողմից հաստատված այն ծրագրերի պատկերը, որոնք իրականացվելու են համայնքներում:
Ամփոփելով քննարկված հարցերը՝ Աշոտ Սիմոնյանն աշխատակազմի բոլոր ստորաբաժանումների ղեկավարներին հորդորեց առավել խստապահանջորեն եւ պատասխանատվությամբ մոտենալ տրված հանձնարարականների կատարմանը, չներկայացնել մոտավոր, ոչ լիարժեք տեղեկատվություն, փաստարկներին մոտենալ բացառապես օրենքների պահանջների սկզբունքներից:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 16:49:35