Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա եւ նոր ուսումնական տարվա կապակցությամբ

01.09.2018

Սիրելի′ հայրենակիցներ,

Սիրով շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա կապակցությամբ:
Այսօր հանրապետության բոլոր դպրոցներում ոչ միայն հանդիսավորությամբ նշում են նոր՝ 2018-2019 ուսումնական տարվա սկիզբը, այլև մեծարանքով տոնում են Գիտելիքի օրը:
Վստահաբար կարող եմ ասել, որ գիտելիքը մեր ժողովրդի համար բարձրագույն արժեք է: Գիտելիքն է ամենամեծ հարստությունն ու ամենազորեղ զենքը: Ամենաօրհասական և վճռորոշ պահերին էլ մեր հերոս զավակների մի ձեռքում սուրն է, մյուսում՝ մատյանն ու գիտելիքի ջահը: Եվ պատահական չէ, որ գիտելիքի տոնը մենք նշում ենք ազգովի, հպարտանում գիտության և կրթության ոլորտում մեր ունեցած հաջողություններով ու նվաճումներով:
Այս օրը խորհրդանշում Է գիտելիքների ձեռքբերման, կյանքի բոլոր ոլորտներում նորի, առաջադեմի արմատավորման, սերունդների կրթական մակարդակի բարձրացման գաղափարի հանդեպ մեր ունեցած մեծագույն սերն ու նվիրվածությունը:
Այս օրվան հատկապես առանձնակի խանդավառությամբ են սպասում 1-ին դասարանցիները: Սիրելի′ փոքրիկներ, շնորհավորում եմ ձեր նորամուտը գիտելիքի զարմանահրաշ և բազմաշերտ աշխարհ:
Հարգելի′ ուսուցիչներ, 21-րդ դարի զարգացման տեմպերի և գիտատեխնիկական առաջընթացի պայմաններում յուրաքանչյուրիցս և հատկապես ձեզանից առավելապես է պահանջվում հետևողական աշխատանք և նվիրում՝ կրթելու գիտելիքներով հարուստ, մրցունակ, առողջ և արժանապատիվ սերունդ: Մարդկության առաջընթացի և մեր երկրի զարգացման կարևորագույն նախապայմանը հենց գիտակցական և որակյալ կրթությունն է:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի օվա և նոր ուսումնական տարվա կապակցությամբ՝ մաղթելով, որ 2018-2019 ուսումնական տարում գրանցվեն նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ:

Հարգանքով՝ ՀՀ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյան
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:56:34