Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղեկատվություն Արագածոտնի մարզում նոյեմբեր ամսին գրանցված ծնունդների մասին 03.12.2016

Արագածոտնի մարզի ծննդատներում 2016 թ.նոյեմբեր ամսին գրանցվել է 81 ծնունդ: Նրանցից 37-ը աղջիկ է, 44-ը` տղա: Մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության տվյալներով, Աշտարակի տարածաշրջանում ծնվել է 28 երեխա՝ 15 աղջիկ, 13 տղա: Թալինի տարածաշրջանում ծնվել է 9 աղջիկ, 17 տղա՝ ընդամենը 26 երեխա: Ապարանի տարածաշրջանում ծնվել է 8 աղջիկ, 9 տղա, ընդամենը` 17, ծնունդ: Արագածի տարածաշրջանում գրանցվել է 10 ծնունդ` 5 աղջիկ, 5 տղա:

Որոշ ավտոճանապարհներին առկա է ձյուն, մերկասառույց, բուք 03.12.2016

Դեկտեմբերի 3-ի Ժամը 08.30-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են. հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը: Դժվարանացանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Սարավան-Զանգեր ավտոճանապարհին առկա է ձյուն: Չայնիի և Դիլիջանի ոլորաններում, Վարդենյաց լեռնանցքում, Շիրակի մարզի համայնքային ճանապարհներին և Գորիս-Սիսիան հատվածում առկա է մերկասառույց: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում առկա է բուք: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար...

Արագածոտնի մարզում բոլոր ճանապարհներն անցանելի են 02.12.2016

Դեկտեմբերին 2-ն, գիշերվանից սկսած՝ Արագածոտնի մարզի բարձրադիր գոտիներում ձյուն է տեղում: Մարզպետարանի տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի տեղեկացմամբ՝ ժամը 11.00-ի դրությամբ մարզի բոլոր ճանապարհները բաց են: Դրանց երթեւեկելիությունն ապահովելու համար մաքրման աշխատանքներ են տանում ճանապարհաշինական կազմակերպությունները:

Տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության ասուլիսը

Տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության ասուլիսը 29.11.2016

Մարզպետ Գաբրիել Գյոզալյանի հանձնարարականով շարունակվում են Արագածոտնի մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ասուլիսները, որոնք կատարած աշխատանքների յուրօրինակ հաշվետովություն են: Հերթական ասուլիսը կայացավ նոյեմբերի 29-ին: Կատարած աշխատանքների մասին տեղեկատվությամբ մարզի լրագրողներին ներկայացավ աշխատակազմի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչությունը...

Քննարկվեցին Ապարանի տարածաշրջանի համայնքների զարգացման հնգամյա ծրագրերի կազմման հարցեր 24.11.2016

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ նոյեմբերի 18-ին Արագածոտնի մարզ կատարած այցելության ժամանակ բարձրացված հարցերի եւ տրված հանձնարարականների քննարկման նպատակով մարզպետ Գաբրիել Գյոզալյանը, Թալինի եւ Արագածի տարածաշրջաններից հետո, հերթական խորհրդակցությունը անցկացրեց Ապարանի քաղաքապետարանում: Տարածաշրջանի համայնքների ղեկավարների հետ հստակեցվեցին զարգացման ծրագրերի հետ կապված մանրամասները, նոր մոտեցումներն ու ժամանակացույցը: Մարզպետը նշեց, որ զարգացման ծրագրերն իրենց մեջ ներառելու է այն կարեւորագույն խնդիրներն ու անելիքները, որոնք իրատեսական են եւ նպաստավոր կարող են լինել համայնքներում հեռահար նպատակների իրականացման առումով...

Մարզպետի հանդիպումը Արագածի տարածաշրջանի համայնքապետերի հետ 23.11.2016

Մարզպետ Գաբրիել Գյոզալյանը շարունակում է աշխատանքային այցելություններ կատարել մարզի տարածաշրջաններ: Նոյեմբերի 23-ին նա այցելեց Արագածի տարածաշրջան եւ Ծաղկահովիտի համայնքապետարանում խորհրդակցություն անցկացրեց համայնքապետերի հետ: Քննարկման թեման առնչվում էր համայնքների զարգացման հնգամյա ծրագրի կազմմանը: Մարզպետը նշեց այն առանձնահատկությունները եւ նորովի մոտեցումները, որոնք ներկայացվում են համայնքների ղեկավարներին, զարգացման մոտակա եւ հեռահար ծրագրերը հստակեցնելու, առկա առաջնային խնդիրների լուծումների ռազմավարությունը մշակելու եւ իրագործելու համար...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-29 12:40:42