Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ հանրակրթական դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը

Կայացավ հանրակրթական դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը 23.08.2018

Օգոստոսի 23-ին կայացավ Արագածոտնի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների ամենամյա խորհրդակցությունը: Մարզպետ Աշոտ Սիմոնյանը շնորհավորեց դպրոցների տնօրեններին եւ մանկավարժներին՝ նոր ուսումնական տարվա կապակցությամբ եւ հույս հայտնեց, որ կրթության պատասխանատուները ի զորու են համատեղ լուծելու ոլորտում առկա խնդիրները: Նա նշեց, որ այս տարի ավանդական խորհրդակցությունը այլ ձեւաչափով է կազմակերպված: Կլինեն կրթությանը վերաբերող մի շարք հարցերի շուրջ բովանդակային քննարկումներ, կլինի հարց ու պատասխան, իսկ 2017-2018 ուսումնական տարվա ընթացքում ՀՀ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության կատարած աշխատանքների մասին հաշվետվությունը տեղադրված կլինի մարզպետարանի պաշտոնական կայքում........

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը աշխատանքային հանդիպումներ  է ունեցել Արագածոտնի  բուժհաստատություններում

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը աշխատանքային հանդիպումներ է ունեցել Արագածոտնի բուժհաստատություններում 22.08.2018

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը եւ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանն այսօր մի շարք աշխատանքային հանդիպումներ են ունեցել Արագածոտնի մարզի բուժհաստատություններում: Մասնավորապես այցելություն է կատարվել «Աշտարակի բժշկական կենտրոն», «Ապարանի բժշկական կենտրոն», «Թալինի բժշկական կենտրոն», «Ծաղկահովիտի բժշկական կենտրոն», «Արտենիի առողջության կենտրոն» ՓԲԸ-ներ եւ «Արագածի առողջության կենտրոն» ՀՈԱԿ: Շրջայց կատարելով բժշկական հաստատությունների մասնաշենքերով....

        Մշակույթի նախարարի այցը Արագածոտնի մարզ

Մշակույթի նախարարի այցը Արագածոտնի մարզ 21.08.2018

Օգոստոսի 21-ին ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը փոխնախարար Տիգրան Գալստյանի եւ նախարարի խորհրդական Ռաֆիկ Մովսիսյանի ուղեկցությամբ աշխատանքային այցով ժամանեց Արագածոտնի մարզ: Մարզի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ նախարարը նշեց, որ այցը ճանաչողական է եւ նպատակ ունի ի մի բերել մարզի մշակույթի ոլորտում առկա խնդիրները: Նախարարը շրջայց կատարեց մարզկենտրոն Աշտարակի եւ տարածաշրջանի պատմամշակութային օջախներ: Առաջին կանգառը Աշտարակի Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում էր....

Տեղի կունենա հանրակրթական դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցություն 20.08.2018

2018 թվականի օգոստոսի 23-ին, ժամը 10.30-ին կկայանա ՀՀ Արագածոտնի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների օգոստոսյան ամենամյա խորհրդակցություն: Տեղի կունենա 2018-2019 ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքների քննարկում: Կլսվեն այլ հարցեր, հայտարարություններ: Խորհրդակցությունը կկայանա Աշտարակի Ն. Աշտարակեցու անվան թիվ 1 հիմնական դպրոցի դահլիճում:

Տեղեկացում համայնքների ավագանիների նիստերի վերաբերյալ 20.08.2018

2018 թվականի օգոստոսի 27-ին, ժամը 12:00-ին ՀՀ Արագածոտնի մարզի Ագարակավանի համայնքապետարանում տեղի կունենա Ագարակավան համայնքի ավագանու հերթական նիստը: 2018 թվականի սեպտեմբերի 5-ին, ժամը 18⁰⁰-ին ՀՀ Արագածոտնի մարզի Կոշի համայնքապետարանում տեղի կունենա Կոշ համայնքի ավագանու արտահերթ նիստը: 2018 թվականի օգոստոսի 29-ին ՀՀ Արագածոտնի մարզի Մաստարայի համայնքապետարանում տեղի կունենա Մաստարա համայնքի ավագանու հերթական նիստը:

Տեղեկացում Ծաղկահովիտ համայնքի ավագանու նիստի ուղիղ հեռարձակման վերաբերյալ 17.08.2018

2018 թվականի օգոստոսի 24-ին, ժամը 11:00-ին ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի համայնքապետարանում տեղի կունենա Ծաղկահովիտ համայնքի ավագանու հերթական նիստը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-11 15:47:51