Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նշվեց ընտանիքի օրը 24.05.2017

Մայիսի 15-ը ընտանիքի միջազգային օրն է: Այդ կապակցությամբ Արագածոտնի մարզպետարանը եւ Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ միջազգային բարեգործական կազմակերպության Արագածոտնի մարզային գրասենյակը համատեղ կազմակերպել էին տոնական միջոցառում: Մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Գայանե Դանիելյանը շնորհավորեց ներկաներին եւ նշեց, որ 2011թ. փետրվարի 9-ին ԱԺ-ն ընդունեց «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքը, որով մայիսի 15-ն ամրագրվեց որպես Ընտանիքի օր,,,

Մարզպետը շրջայց կատարեց համայնքներում 23.05.2017

Մայիսի 23-ին մարզպետ Գաբրիել Գյոզալյանն այցելեց մարզի համայնքներ, որպեսզի ծանոթանա ,,Մաքուր Հայաստան,, ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքները: Արտենի. Արագածավան, Դաշտադեմ, Թալին, Ուջան, Աշտարակ համայնքներում նա շրջայց կատարեց պետական, մարզային եւ համայնքային ճանապարհներում, հանրային բնակավայրերում, միաժամանակ ծանոթացավ գործող աղբավայրերի իրավիճակին: Մարզպետին, ընդհանուր առմամբ, գոհացրեց սանիտարական մաքրման աշխատանքները

,,Մաքուր Հայաստան,, ծրագրի շրջանակում իրականացվում են մաքրման աշխատանքներ

,,Մաքուր Հայաստան,, ծրագրի շրջանակում իրականացվում են մաքրման աշխատանքներ 18.05.2017

,,Մաքուր Հայաստան,, ծրագրի իրականացման նպատակով Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանի կարգադրությամբ ստեղծվել է հանձնաժողով, որտեղ ներգրավված են մարզպետարանի պատասխանատու մասնագետները: Հանձնաժողովի անդամները եւ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության մասնագետները հանատեղ շրջայց են կատարել մարզի համայնքներով: Ուսումնասիրությունների արդյունքում ճշգրտվել են այն տարածքները, որտեղ առկա են եղել աղբի կուտակումներ: Համայնքների, մարզային կազմակերպության ղեկավարների հետ համագործակցված աշխատանքի արդյունքում իրականացվել են մաքրման աշխատանքներ...

   Աշտարակի Պերճ Պռոշյանի տուն-թանգարանը միանում է «Թանգարանային գիշեր»  ծրագրին

Աշտարակի Պերճ Պռոշյանի տուն-թանգարանը միանում է «Թանգարանային գիշեր» ծրագրին 18.05.2017

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Աշտարակի Պերճ Պռոշյանի տուն-թանգարանը միանում է «Թանգարանային գիշեր» ակցիային, որը կրում է «Ցավալի պատմություններ. Դժվար պատմելին թանգարանում» խորագիրը: Թեմային համապատասխան՝ Պռոշյանի տուն – թանգարանը կանդրադառնա հայերիս համար ցավոտ մի թեմայի ՝ Արևմտյան Հայաստանին: Կփորձվի կրկին վեր հանել դժվար պատմելի պատմության էջերը և այցելուներին կփոխանցվի միասնական Հայաստանի մշակութային ժառանգության մասնիկները: Միջոցառման ծրագիրը ներկայացված է լուսանկարում:

Տեղի ունեցավ Արագածոտնի մարզխորհրդի նիստը

Տեղի ունեցավ Արագածոտնի մարզխորհրդի նիստը 17.05.2017

Մայիսի 17-ին տեղի ունեցավ Արագածոտնի մարզխորհրդի նիստ, որին ներկա էր ՀՀ տարածքային կատավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: Մարզի համայնքների բյուջեների կատարման եւ սեփական եկամուտների հավաքագրման գործընթացի մասին զեկուցեց մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ա. Ավետիսյանը: Նա ասաց, որ ինչպես 2016 թվականի ողջ ընթացքում, այնպես էլ տարեկան ամփոփիչ տեղեկագրերով՝ սեփական եկամուտների հավաքագրումը գերազանցել է 100 %-ը, որի արդյունքում մարզը առաջինն է եղել հանրապետությունում...

Կատարված վերլուծությունները փաստում են, որ կարելի է զգալի խնայողություններ անել

Կատարված վերլուծությունները փաստում են, որ կարելի է զգալի խնայողություններ անել 17.05.2017

ՀՀ ՏԿԶ նախարարության նորաստեղծ վերլուծական-փորձագիտական խմբի կողմից կատարվել են մի քանի տասնյակ համայնքների մանկապարտեզների, դպրոցների և աղբահանության ծախսերի վերաբերյալ վերլուծություններ: 1. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների վերլուծությունը իրականացվել է հիմք ընդունելով տարեկան 50մլն. դրամ և ավելի բյուջեներ ունեցող համայնքների (184 համայնքներ, բացառությամբ Երևանի) 2015, 2016 և 2017 թթ-ի ներկայացված բյուջեների և կատարված ծախսերի հաշվետվությունները...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:36:01