Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ երկրապահների տարեվերջյան միջոցառումը

Կայացավ երկրապահների տարեվերջյան միջոցառումը 20.12.2016

Դեկտեմբերի 20-ին կայացավ ԵԿՄ Աշտարակի տարածքային բաժանմունքի տարեվերջյան միջոցառումը: Հիմքում կրելով ազգ-բանակ գաղափարախոսությունը, միջոցառման կազմակերպիչները նպատակ ունեին մեկ անգամ եւս հարգանքի տուրք մատուցելու Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված մարտիկներին եւ մասնակիցներին, բոլոր ազատամարտիկներին : Ներկայացնելով երկրապահների անցած ուղին եւ կարեւորությունը հայոց նորագույն պատմության մեջ, ԵԿՄ Աշտարակի տարածքային բաժանմունքի ղեկավար Գեղամ Սմբատյանը նշեց, որ իրենց շարքերը համալրվում եմ նոր անդամներով, ովքեր իրենց հայրենասիրությամբ չեն զիջում ավագ սերնդին: Ներկաներին ողջունեց Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը...

Կկայանա ՀՀ Արագածոտնի մարզի խորհրդի նիստ 19.12.2016

Դեկտեմբերի 23-ին, ժամը 12.00-ին կկայանա ՀՀ Արագածոտնի մարզի խորհրդի նիստ հետեւյալ օրակարգով՝ 1. Մարզի համայնքների բյուջեների կատարման և սեփական եկամուտների հավաքագրման գործընթացի մասին /զեկ.` մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետի ժ/պ Ա. Ավետիսյան/: 2. Համայնքների կողմից բյուջեների նախագծերի ընդունման մասին.... /զեկ.` մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետի ժ/պ Ա. Ավետիսյան

Փարպի համայնքը ճանաչվել է «Լավագույն գյուղական մարզական համայնք»

Փարպի համայնքը ճանաչվել է «Լավագույն գյուղական մարզական համայնք» 16.12.2016

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը յուրաքանչյուր տարի կազմակերպում է ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական բակ», «Լավագույն քաղաքային մարզական համայնք» եւ «Լավագույն գյուղական մարզական համայնք» ստուգատեսների մրցույթ, որն անցկացվում է 2 փուլով` մարզային և հանրապետական: Հանրապետական փուլում «Լավագույն գյուղական մարզական համայնք» անվանակարգում Փարպի համայնքը զբաղեցրել է 2-րդ պատվավոր հորիզոնականը եւ նախարարության կողմից ստացել պատվոգիր ու դրամական պարգեւ:

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 15.12.2016

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 15-ի ժամը 11.20-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ են Բերդ-Ճամբարակ, Ամասիա-Գյումրի, Գյումրի-Բավրա, Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը և Բավրայի անցակետը: Դժվարանցանելի են Ստեփանավանի, Տիգրանաշենի (Քյարքի) ոլորանները, Սպիտակ-Ալագյազ, Սարավան-«Զանգեր», Արտենի-Թալին-Մաստարա, Սոթք-Քարվաճառ, Ստեփանավան-Օձուն, Վանաձոր-Ստեփանավան, Վանաձոր-Դիլիջան, Գյումրի-Արմավիր, ինչպես նաև Սյունիքի, Կոտայքի և Տավուշի մարզերի բոլոր ավտոճանապարհները: Տավուշի մարզի Իջևան, Բերդ, Դիլիջան քաղաքներում, Վայոց ձորի և Կոտայքի մարզերում առկա են տեղումներ ձյան տեսքով: Բերդ-Ճամբարակ և Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհներին բուք է: Սյունիքի մարզի «Մեղրիի սար» կոչվող հատվածում առկա է մառախուղ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Հանրապետության մի շարք ճանապարհներին բուք և ձյուն է 14.12.2016

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, առատ ձյան և բքի պատճառով դժվարանցանելի են Ապարանի, Արագածի, Արթիկի, Մարալիկի, Աշոցքի ավտոճանապարհներն ու Քեթիի, Ջաջուռի և Վարդենյաց լեռնանցքները: Բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ են Աշոցքի տարածաշրջանի հանրապետական նշանակության ճանապարհները: Թալինի, Մարալիկի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Տաշիրի, Թումանյանի, Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Տավուշի, Գավառի, Կոտայքի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Բաղրամյանի, Եղվարդի, Ջերմուկի ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Նշված ճանապարհներն սպասարկող ճանապարհաշինական ընկերությունների աշխատակիցները կատարում են ճանապարհների մաքրման ու աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 05.12.2016

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 5-ի ժամը 09.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են: Դժվարանացանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը: Վարդենյաց լեռնանցքում, Ապարան-Արագած և Սարավան-Զանգեր ավտոճանապարհներին առկա է մերկասառույց: Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում և Սրավան-Զանգեր ավտոճանապարհին առկա են տեղումներ ձյան տեսքով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14