Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզերից ստացված առավել իրատեսական ներդրումային ծրագրերի ֆինանսավորումը սկսվել է 13.04.2017

2016 թվականի հոկտեմբեր–նոյեմբեր ամիսների ընթացքում ՀՀ վարչապետի մարզային այցելությունների արդյունքներով մարզերում և համայնքներում ձևավորվել է ներդրումային ծրագրերի մշակման և ներկայացման գործընթացը: Ներդրողների կողմից ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն ներկայացվել են թեթև արդյունաբերության, զբոսաշրջության զարգացման, գյուղմթերքի վերամշակման, հանքարդյունաբերության, վերականգնվող էներգիայի արտադրության, անասնապահության, մետաղագործության, մեքենատրակտորային կայանների ստեղծման ոլորտներին առնչվող շուրջ 140 ներդրումային ծրագրերի հայտեր...

ՀՀ Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանի շնորհավորական ուղերձը Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանի շնորհավորական ուղերձը Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ 07.04.2017

Սիրելի՛ մայրեր, կանայք, քույրեր եւ դուստրեր, շնորհավորում եմ ձեզ Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ: Հայ Առաքելական Եկեղեցին ապրիլի 7-ին նշում է Ս.Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը: Սրբազնագույն այս տոնը մեկտեղվում է Մայրության եւ գեղեցկության օրվա հետ: Հայ իրականության մեջ մեծագույն հպարտություն են մայրը եւ մայրությունը՝ իբրեւ աստվածատուր մեծագույն պարգեւ: Սիրելիներս, դուք ամփոփում եք կյանքի արարման խորհուրդը: Մենք հպարտանում ենք ձեզանով, եւ անսահման է ձեր հանդեպ ունեցած մեր երախտագիտությունը: Մայրությունն ինքնին գեղեցկություն է, քնքշություն եւ անմնացորդ նվիրում: Այն իր մեջ պարունակում է արարման, հայրենասիրության, ազգապահպանության մեծագույն ներշնչանքը: Թանկագին հայուհիներ, շնորհավոր ձեր տոնը: Մաղթում եմ ձեզ լիարժեք երջանկություն, գեղեցիկ եւ ներդաշնակ կյանք:

Տեղեկատվություն Արագածոտնի մարզում մարտ ամսին գրանցված ծնունդների մասին 06.04.2017

Արագածոտնի մարզի ծննդատներում 2017 թ. մարտ ամսին գրանցվել է 64 ծնունդ: Նրանցից 35-ը աղջիկ է, 29-ը` տղա: Մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունը ներկայացրել է հետեւյալ տեղեկատվությունը. Աշտարակի տարածաշրջանում գրանցվել է 19 ծնունդ՝ 11 աղջիկ, 8 տղա, Թալինի տարածաշրջանում՝ 26 ծնունդ, 16 աղջիկ, 10 տղա, Ապարանի տարածաշրջանում՝ 17ծնունդ, 7 աղջիկ, 10 տղա, Արագածի տարածաշրջանում՝ 2ծնունդ, 1 աղջիկ, 1 տղա:

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Արագածոտնի մարզ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Արագածոտնի մարզ 27.03.2017

Վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 25-ին այցելել է Արագածոտնի մարզ: Գործադիրի ղեկավարն այցելել է Սասունիկ համայնքում գտնվող «Արմենիա վայն» ընկերություն, որի արտադրանքն արտահանվում է ավելի քան 14 պետություն՝ Ռուսաստան, Բելառուս, Բուլղարիա, Մերձբալթյան երկրներ, Ֆրանսիա, Բելգիա, Չեխիա, ԱՄՆ, Կանադա, Մեքսիկա, Իսրայել, Չինաստան, Ճապոնիա: Ընկերության ղեկավարները վարչապետին տեղեկացրել են, որ ընթացիկ տարում նախատեսում են ընդլայնել արտահանման աշխարհագրությունը...

ԱԻ նախարարն այցելել է Արագածոտնի մարզ 23.03.2017

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով եղել է ՀՀ Արագածոտնի մարզում: Նախարարն այցելել է Աշտարակ քաղաքում տեղակայված մարզային փրկարարական վարչություն և մարզային Ճգնաժամային կառավարման կենտրոն: Դ. Տոնոյանը զրուցել է անձնակազմի հետ, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին և խնդիրներին: ՀՀ ԱԻ նախարարը փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանին և Արագածոտնի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Ա. Ամիրջանյանին հանձնարարել է ակտիվացնել համագործակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ մարզերում բնակչության դիմակայունության մակարդակը բարձրացնելու նպատակով...

Կարեն Կարապետյանն աշխատանքային այցով եղել է Արմավիրի և Արագածոտնի մարզերում

Կարեն Կարապետյանն աշխատանքային այցով եղել է Արմավիրի և Արագածոտնի մարզերում 21.03.2017

Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այց է կատարել Արմավիրի և Արագածոտնի մարզեր: Կառավարության ղեկավարը եղել է Հացիկ, Մյասնիկյան, Դալարիկ, Լեռնագոգ, Արտենի, Արագածավան և Դաշտադեմ համայնքներում, զրուցել բնակիչների հետ, ծանոթացել նրանց հուզող խնդիրներին, պատասխանել մի շարք հարցերի և անդրադարձել տարբեր ոլորտների զարգացմանն ուղղված ծրագրերին...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:56:34