Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Հակոբ Սիմիդյանը աշխատանքային այց են կատարել Նոր Եդեսիա համայնք

10.11.2018

Այսօր ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Հակոբ Սիմիդյանը աշխատանքային այց են կատարել Նոր Եդեսիա համայնք, հանդիպել են բնակիչների հետ, լսել նրանց խնդիրները և պատասխանել հարցերին:
Համայնքի բնակիչների կողմից բարձրացված հիմնական խնդիրը խմելու ջրի չկանոնակարգված մատակարարումն էր: Այժմ Նոր Եդեսիա համայնքում ջուր ստանում են երկուական օր ընդմիջումներով: Մարզպետի հանձնարարությամբ ընթացք է տրվել համայնքի ամենօրյա ջրամատակարարումն ապահովելու գործին:
Քննարկվել են կրթության կազմակերպման, դպրոցի սանհանգույցի վերակառուցման, ջեռուցման ապահովման, համայնքում մանկապարտեզ ունելալու և համայնքային նշանակության այլ հարցեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:56:34