Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ջերմուկում շարունակվել են ՀՀ բոլոր մարզերի զարգացման ռազմավարությունների մշակման աշխատանքները

Ջերմուկում շարունակվել են ՀՀ բոլոր մարզերի զարգացման ռազմավարությունների մշակման աշխատանքները 23.01.2017

ՀՀ մարզերի 2017-2025թթ. զարգացման ռազմավարությունների մշակման ծրագրի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը մարզերի տարածքային զարգացման ռազմավարությունները (ՏԶՌ) մշակող աշխատանքային խմբերի համար հունվարի 17-20-ը Ջերմուկում կազմակերպել է 3-րդ դասընթացը: Ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ: Դասընթացն անցկացվում է ԵՄ փորձագետ, տարածքային զարգացման խորհրդատու Ռոբերտ Գիրեյկոյի գլխավորությամբ: «ՄարզՌազմ» ծրագրի 3-րդ դասընթացի ժամանակ աշխատանքային խմբերին ներկայացվել են անհրաժեշտ վերլուծական մեթոդները, մարզերի իրավիճակի վերլուծությունը...

ԶԵԿՈՒՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄՓՎ 2016թ. ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 19.01.2017

1. ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔԵՐԻ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ 2016 թ. հաշվետու ժամանակահատվածում Արագածոտնի ՄՓՎ օպերատիվ խումբը և ենթակա ստորաբաժանումները արձագանքել են 781 դեպք-պատահարների /2015թ-ին 807/, դեպքերի թիվը նվազել է 26-ով կամ 3,2 %-ով), դեպքերի հետևանքով զոհվել է 20 մարդ (2015թ-ի 21-ի համեմատ զոհերի թիվը նվազել է 1-ով կամ 4,7 %-ով), մարմնական վնասվածքներ են ստացել (վիրավորվել են) 116 մարդ (2015թ-ի 125-ի համեմատ, վիրավորների թիվը նվազել է 9-ով կամ 7,2%-ով): Գրանցված դեպքերից` 683-ը` տեխնածին են, որը կազմում է ընդհանուր դեպքերի 87.4 %-ը, (2015թ.` 559, կամ 69,2%-ը), որոնց հետևանքով զոհվել է 19 մարդ, (2015թ.` 21), վիրավորվել է` 110 մարդ (2015թ.` 109): Տեխնածին բնույթի արտակարգ դեպքերը աճել են 124-ով կամ 18,1%-ով, զոհերի թիվը նվազել է 2-ով կամ 9.5%-ով, իսկ վիրավորների թիվը աճել է` 1-ով կամ 0,9 %-ով...

Ամանորյա ավանդական միջոցառում՝ Ապարանում

Ամանորյա ավանդական միջոցառում՝ Ապարանում 16.01.2017

Ավանդույթի համաձայն, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում արդեն Ամանորի եւ Սուրբ Ծննդի տոնակատարությունները միասնաբար նշվում է հին նոր Տարվա օրը: Այս տարի այն տեղի ունեցավ հունվարի 15-ին: Քաղաքի՝ ընդարձակ բեմահարթակի վերածված հրապարակում ապարանցիներից բացի հյուրընկալվել էին բարձրաստիճան պաշտոնյաներ, բազմաթիվ հյուրեր հարեւան համայնքներից, մարզկենտրոնից եւ մայրաքաղաքից: Հոգևոր դասի ներկայացուցիչների աղոթքով, օրհնությամբ բացվեց տոնակատարությունը: Իրենց բարեմաղթանքներով ներկաներին ողջունեցին Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը, Ապարանի քաղաքապետ Գոռ Աբրահամյանը, > հայրենակցական միության պատվավոր նախագահ Աղվան Հովսեփյանը և այլ հյուրեր...

Տեղեկատվություն Արագածոտնի մարզում դեկտեմբեր ամսին գրանցված ծնունդների մասին 11.01.2017

Արագածոտնի մարզի ծննդատներում 2016 թ.դեկտեմբեր ամսին գրանցվել է 57 ծնունդ: Նրանցից 27-ը աղջիկ է, 30-ը` տղա: Մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունը ներկայացրել է հետեւյալ տեղեկատվությունը. Աշտարակի տարածաշրջանում գրանցվել է 20 ծնունդ՝ 9 աղջիկ, 11 տղա, Թալինի տարածաշրջանում՝ 15 ծնունդ, 9 աղջիկ, 6 տղա, Ապարանի տարածաշրջանում՝ 18 ծնունդ, 7 աղջիկ, 11 տղա, Արագածի տարածաշրջանում՝ 4 ծնունդ, 2 աղջիկ, 2 տղա:

Մարզի բոլոր ճանապարհները բաց են 10.01.2017

Հունվարի 10-ին, ժամը 11.00-ի դրությամբ Արագածոտնի մարզի բոլոր ճանապարհները բաց են: Չնայած Աշտարակ քաղաքում սառը հոսանքներն ու մառախլապատ եղանակը տեւական ժամանակ շարունակում են իշխել, այդուհանդերձ, ինչպես այստեղ, այնպես էլ մարզի մյուս բնակավայրերում շարունակվող մաքրման աշխատանքների արդյունքում բոլոր ճանապարհները բաց են եւ անվտանգ՝ երթեւեկության համար: Նախորդ օրը բքի պատճառով առանձնակի դժվար կացություն էր ստեղծվել Նիգավան համայնքում սակայն իրականացվող աշխատանքների շնորհիվ այդտեղ եւս նուն օրը ապահովել է երթեւեկը:

Սկսվեց 2017 թվականի ձմեռային զորակոչը 10.01.2017

Արագածոտնի մարզում հունվարի 8-ին մեկնարկեց 2017 թվականի ձմեռային զորակոչը: Մարզկենտրոն Աշտարակ քաղաքի զինկոմիսարիատում հունվարի 10-ին հանդիսավոր պայմաններում Հայկական բանակ ճանապարհեցին նորակոչիկների առաջին՝ 25 հոգանոց խմբին: Այդ կարեւոր իրադարձությանը նորակոչիկների հարազատները միայնակ չէին մասնակցում: Զինկոմիսարիատ էին եկել մարզի եւ քաղաքի ղեկավարությունը, ուժային կառույցների ղեկավարները, այլ պաշտոնյաներ, հոգեւորականներ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14