Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզի սոցիալ-տնտեսական ձեռքբերումները՝ վերջին մեկ տարում 14.03.2017

2017 թվականի մարտի 3-ին լրացավ ՀՀ Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանի պաշտոնավարման մեկ տարին: Այդ ընթացքը հագեցած է եղել արդյունավետ գործունեությամբ: Իրականացվել են մարզի առաջընթացին նպաստող մի շարք ծրագրեր եւ նախաձեռնություններ բոլոր ոլորտներում: Մարզպետ Գաբրիել Գյոզալյանի գործունեության մեջ առանձնակի ուշադրության է արժանացել համայնքների սեփական եկամուտների հավաքագրումը: Ինչպես տարվա ընթացքում, այնպես էլ ամփոփիչ տեղեկագրերով՝ սեփական եկամուտների հավաքագրումը գերազանցել է 100 %-ը, որի արդյունքում մարզը առաջինն է եղել հանրապետությունում...

Պատվոգրեր եւ շնորհակալագրեր՝ ՀՀ սփյուքի նախարարից

Պատվոգրեր եւ շնորհակալագրեր՝ ՀՀ սփյուքի նախարարից 10.03.2017

Փետրվարի 21-ին Օշականում կայացած՝ Մայրենիի օրվան նվիրված միջոցառմանը լավագույնս մասնակցության համար ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի կողմից պարգեւներ տրվեցին Արագածոտնի մարզին: Դրանք հանձնելու համար մարզպետարան այցելեց նախարարի տեղակալ Սերժիկ Սրապիոնյանը: Մարզպետ Գաբրիել Գյոզալյանի հետ հանդիպման ժամանակ կարեւորվեց, որ նախարարության եւ մարզպետարանի միջեւ համագործակցված աշխատանքներ են ընթանում, ինչի արդյունքում իրականացվում են հետաքրիր եւ արդյունավետ ծրագրեր

ՀՀ Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանի շնորհավորական ուղերձը Մարտի 8-ի կապակցությամբ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանի շնորհավորական ուղերձը Մարտի 8-ի կապակցությամբ 07.03.2017

Սիրելի՛ կանայք, մայրեր, քույրեր, Սրտանց շնորհավորում եմ ձեզ` տարվա ամենագեղեցիկ ու գարնանային տոնի կապակցությամբ։ Ամենեւին պատահական չէ, որ գարնան գալուստը, բնության զարթոնքն ու ծաղկունքը սկսվում են այս խորհրդանշական տոնով, քանզի դուք ձեր մեջ ամփոփում եք գեղեցկությունն ու հմայքը, անսպառ բարությունն ու լավատեսությունը:

Տեղեկատվություն Արագածոտնի մարզում փետրվար ամսին գրանցված ծնունդների մասին 06.03.2017

Արագածոտնի մարզի ծննդատներում 2017 թ. փետրվար ամսին գրանցվել է 44 ծնունդ: Նրանցից 15-ը աղջիկ է, 29-ը` տղա: Մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունը ներկայացրել է հետեւյալ տեղեկատվությունը. Աշտարակի տարածաշրջանում գրանցվել է 19 ծնունդ՝ 9 աղջիկ, 1 տղա, Թալինի տարածաշրջանում՝ 21 ծնունդ, 5 աղջիկ, 16 տղա, Ապարանի տարածաշրջանում՝ 4 ծնունդ, 1 աղջիկ, 3 տղա, Արագածի տարածաշրջանումծնունդ չի գրանցվել:

Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը պարգեւատրվել է ՀՀ ոստիկանության մեդալով

Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը պարգեւատրվել է ՀՀ ոստիկանության մեդալով 03.03.2017

ՀՀ Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վ Գասպարյանի հրամանով Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը պարգեւատրվել է ՀՀ ոստիկանության ,,Համագործակցության ամրապնդման համար,, մեդալով: Պատվավոր մեդալը մարզպետին մարզպետարանում հանդիսավոր պայմաններում հանձնեց ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչութան պետ, ոստիկանության փոխգնդապետ Ռ. Կիրակոսյանը: Նա նշեց, որ նախօրեին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ

Աշխատանքային խորհրդակցություն ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում

Աշխատանքային խորհրդակցություն ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում 02.03.2017

Մարտի 2-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էր նաև Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը: Վլադիմիր Գասպարյանը 2016 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքներով դրական գնահատեց մարզի ոստիկանների աշխատանքը...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:56:34