Նորություններ

Համապետական շաբաթօրյակը Արագածոտնի մարզում շարունակվում է 08.09.2018
Արագածոտնի մարզում համապետական շաբաթօրյակը շարունակվում է: Մարզպետ Աշոտ Սիմոնյանի կարգադրությամբ ստեղծված մարզային հանձնաժողովի կողմից կազմված շաբաթօրյակի գործողությունների պլանի համաձայն համայնքներում սահմանազատված տարածքներում իրականացվում են հրապարակների, փողոցների եւ բակերի, զբոսայգիների, պատմամշակութային հուշարձանների, կրթական եւ առողջապահական հաստատությունների, հանրային նշանակության կառույցների, ճանապարհների հարակից տարածքների մաքրում եւ բարեկարգում: Համայնքներում ամրագրված մարզպետարանի պատասխանատուները վաղ առավոտյան շարժվեցին դեպի իրենց տարածքներ: Համապետական շաբաթօրյակի աշխատանքներին ներգրավված են մարզային, համայնքային կազմակերպությունները.....

Սուրեն Պապիկյանը եւ Աշոտ Սիմոնյանն այցելեցին Աշտարակի քաղաքային զբոսայգի 08.09.2018
ՏԿԶ նախարար Սուրեն Պապիկյանը եւ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակ քաղաքում ծանոթացան համապետական շաբաթօրյակի ընթացքին: Նրանք այցելեցին Կոմիտասի անվան քաղաքային զբոսայգի, որտեղ վերանորոգման եւ բարեկարգման աշխատանքներ են իրականացվել: Մարզպետը նախարարին տեղեկացրեց, որ զբոսայգու վերանորոգման ծրագիրը դեռ չի ավարտվել: Այստեղ շինարարական լայնածավալ աշխատանքներ են նախատեսվում, որը ակնկալվում է ներառել սուբվենցիոն ծրագրի մեջ: Պայմանավորվածություն ձեռք բերվեց զբոսայգու վերանորոգման հարցի լուծման հետագա ընթացքի վերաբերյալ ներկայացնել առաջարկություն՝ առաջիկա ծրագրում ընդգրկելու համար:

Արագածոտնի մարզում համապետական շաբաթօրյակի մեկնարկը տրված է 07.09.2018
Սեպտեմբերի 8-ին, առավոտյան ժամը 09.00-ին Արագածոտնի մարզում տրվեց համապետական շաբաթօրյակի մեկնարկը: Մարզպետ Աշոտ Սիմոնյանի կարգադրությամբ ստեղծված մարզային հանձնաժողովի կողմից կազմված համապետական շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլանի համաձայն հանայնքներում հստակեցվել են գործողությունների ծրագրիրը, սահմանազատվել են մաքրման ենթակա տարածքները: Վաղ առավոտյան մարզպետարանի աշխատակազմը իրեն հատկացված տարածքում էր: Մաքրվեց մարզպետարանի շրջակայքը, բարեկարգվեց հարակից տարածքը: Այնուհետեւ համայնքներում ամրագրված մարզպետարանի պատասխանատուները շարժվեցին դեպի համայնքներում իրենց ամրագրված տարածքներ.........

Ընդունելությանը մասնակցեց 24 քաղաքացի 07.09.2018
Սեպտեմբերի 7-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելություն: Մասնակցեց 24 քաղաքացի, ովքեր եկել էին Ապարան եւ Ալագյազ խոշորացված համայնքների բնակավայրերից, Ոսկեհատ, Ոսկեվազ, Արագածոտն, Ուշի, Դաշտադեմ, Կարբի, Սասունիկ համայնքներից, Թալին եւ Աշտարակ քաղաքներից: Քաղաքացիները մարզպետին դիմեցին առողջական, սոցիալական, կենցաղային եւ անձնական բնույթի այլ հարցերով: Ծանոթանալով խնդիրներին՝ մարզպետը դրանց լուծման համար համապատասխան հանձնարարություններ եւ ցուցումներ տվեց....
Իրազեկում հանրակրթական դպրոցների թափուր աշխատատեղերի մասին 07.09.2018
ՀՀ Արագածոտնի մարզի հանրակրթական դպրոցների թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ մարզպետարանի պաշտոնական կայքի ,,ՀՀ Արագածոտնի մարզի ուսումնական հաստատությունների ուսուցիչների թափուր պաշտոններ,, բաժնում: Տեղեկատվությունը պարբերաբար կթարմացվի:
Մաքուր տուն՝ տնից դուրս․ համապետական շաբաթօրյակ սեպտեմբերի 8-ին 06.09.2018
Սեպտեմբերի 8-ին հանրապետության ամբողջ տարածքում կանցկացվի համապետական շաբաթօրյակ: Շաբաթօրյակի ընթացքում հանրապետության բոլոր բնակավայրերում, զբոսաշրջային և պատմամշակութային վայրերում, միջպետական և միջհամայնքային ճանապարհների եզրերին և հանրային օգտագործման տարածքներում նախատեսվում են սանիտարական մաքրման, բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ։ Աշխատանքների կազմակերպման նպատակով կներգրավվեն ինքնաթափեր, ամբարձիչ մեքենաներ, էքսկավատորներ, կցասայլեր.........