Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Իրականացվում է «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման» ծրագիրը

21.01.2019

  «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման» ծրագրի շրջանակներում ՀՀ կառավարության որոշմամբ Արագածոտնի մարզի Աշտարակի տարածաշրջանին հատկացվել է 4.500.000 ՀՀ դրամ:
    Ֆինանսավորման ենթակա են համայնքում սոցիալական ենթակառուցվածքների օբյեկտների (դպրոց, մանկապարտեզ, բժշկական հաստատություն, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն, մշակույթի տուն և դրանց հարակից տարածքներ) վերանորոգման, պետական պատմական հուշարձանների, թանգարանների, եկեղեցիների հարակից տարածքների, միջհամայնքային և ներհամայնքային ճանապարհների, խճուղիների, մայթերի, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգման, գերեզմանատների ցանկապատման, արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման, բնակչության համար պաշտպանական նշանակություն ունեցող ինժեներական կառույցների շինարարական աշխատանքների իրականացման նպատակով ներկայացված ծրագրերը: Սանիտարական մաքրման աշխատանքները ծրագրում չեն ներառվում:
  Աշտարակի տարածաշրջանի համայնքների ղեկավարները ծրագրի հայտ-առաջարկը ՀՀ Արագածոտնի մարզպետարան կարող են ներկայացնել մինչև 2019 թվականի հունվարի 29-ը:
    Հանձնաժողովի կողմից հաստատվելու է երեք ծրագիր, որոնցում աշխատանքի ընդունվելու առաջնահերթություն է նախատեսված աշխատաշուկայում անմրցունակ այն անձանց համար, որոնց.
  ա. ընտանիքը հաշվառված է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում և ստանում է ընտանեկան/սոցիալական նպաստ,
   բ. ընտանիքում առկա է հաշմանդամություն ունեցող անձ(անձինք) կամ երկու և ավելի անչափահաս,
    գ. ովքեր ունեն արտագնա աշխատանքի մեկնելու ռիսկ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14