Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Հայ-ամերիկյան բժշկական առաքելություն» ծրագրի շրջանակներում «Աշտարակի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին նվիրաբերվել է սառնարան և ախտորոշիչ լաբորատոր սարքավորում

24.01.2019

 
  Ֆրեզնոյում Հայաստանի պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանի ջանքերով ստեղծված «Հայ-ամերիկյան բժշկական առաքելություն» ծրագրի շրջանակներում այսօր «Աշտարակի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին է նվիրաբերվել սառնարան և գերժամանակակից ախտորոշիչ լաբորատոր սարքավորում:
Այսուհետ նմուշների ջերմային պահպանման ստանդարտները չեն խախտվի, լաբորատոր հետազոտությունները կկատարվեն առավել մասնագիտացված, արդյունքները կլինեն ստույգ:
 «Մեդիտեք» ՍՊԸ-ի փոխտնօրեն Սամվել Խաչատրյանը պատրաստակամություն է հայտնել Աշտարակի տարածաշրջանի մանկապարտեզներում և դպրոցներում առաջին բուժօգնության պատշաճ ցուցաբերման համար նշված ուսումնական հաստատությունների բուժկետերին նվիրաբերել անհրաժեշտ պարագաներ:
  Հիվանդանոցին ցուցաբերած աջակցության համար ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը շնորհակալություն է հայտնել բարերարներին, ծրագրի ներկայացուցիչ Դանիել Գևորգյանի, բժշկական պարագաների ներմուծմամբ զբաղվող «Մեդիտեք» ՍՊԸ-ի փոխտնօրեն Սամվել Խաչատրյանի և «Աշտարակ ԲԿ» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Հովհաննիսյանի հետ շրջել է հիվանդանոցում, ծանոթացել կատարված աշխատանքներին:
 Քննարկվել են հիվանդանոցի բարեկարգման, վերազինման և առաջիկա համագործակցության ծրագրերը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14