Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը ընդունել է Հայ օգնության ֆոնդի Հայաստանյան մասնաճյուղի փոխտնօրեն Մարգարիտ Փիլիպոսյանին և բժշկական ծրագրերի ղեկավար Համբարձում Սիմոնյանին

23.01.2019

  ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը ընդունել է Հայ օգնության ֆոնդի Հայաստանյան մասնաճյուղի փոխտնօրեն Մարգարիտ Փիլիպոսյանին և բժշկական ծրագրերի ղեկավար Համբարձում Սիմոնյանին: ՀՕՖ-ի Հայաստանյան մասնաճյուղի փոխտնօրեն Մարգարիտ Փիլիպոսյանը ներկայացրել է Արագածոտնի մարզում իրականացրած աշխատանքները և առաջիկա ծրագրերը:
    Հատուկ անդրադարձ է կատարվել երեխաների թերսնուցման, առողջ ֆիզիկական և մտավոր զարգացման խնդիրներին: Երեխաներին բալանսավորված սննդով ապահովելու համար ՀՕՖ-ի նախաձեռնությամբ վերանորոգվել է Ապարանի թիվ 2 ավագ դպրոցի ճաշարանը, որի արդյունքում 1-4-րդ դասարանների 252 երեխա կարող է օգտվել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի շրջանակներում իրականացվող «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրից:
   2018 թվականի սեպտեմբերից մեկնարկել է «Երեխաների սնուցման և առողջության բարելավման» ծրագիրը, որի իրականացման համար ընտրվել են Արագածոտնի մարզի Մելիքգյուղ համայնքը, Ալագյազ և Ծաղկահովիտ խոշորացված համայնքները:
   Ծաղկահովիտ և Նորաշեն բնակավայրերի մանկապարտեզներին տրամադրվել է խոհանոցային գույք և տեխնիկա, բարելավվել է սննդակարգը, մանկապարտեզների տնօրենների, բուժքույրերի և խոհարարների համար կազմակերպվել են դասընթացներ:
   Համագործակցելով դոնոր կազմակերպությունների հետ՝ սոցիալապես անապահով ընտանիքների առողջական խնդիրներ ունեցող երեխաներին ցուցաբերվել է խորհրդատվություն, ըստ անհրաժեշտության կատարվել են վիրահատություններ:
   Առողջապահական ոլորտի մասնագետների, մայրերի և խնամատարների համար կազմակերպվում է «Երեխաների սնուցում և զարգացում» թեմայով հանրային կրթական և մասնագիտական վերապատրաստման դասընթացներ:
    Մարզպետ Դավիթ Գևորգյանը կարևորել է ՀՕՖ-ի կողմից իրականացրած ծրագրերը, դրանք առավել նպատակային և արդյունավետ դարձնելու համար առաջարկել է համագործակցել ավելի սերտ և պատրաստակամություն է հայտնել խնդիրները լուծել համատեղ:
    -Առկա միջոցներով ավելի արդյունավետ աշխատանքի և կառավարման արդյունքում կարելի է ավելի մեծ արդյունք գրանցել։ Խնդիրներին պետք է տրվի ինստիտուցիոնալ լուծումներ։ Բարեգործական ծրագրերը շատ կարևոր են, սակայն ակնհայտ է, որ դրանք չեն կարող կրել մշտական բնույթ: Պետք է ուսումնասիրել այդ ծրագրերի կառուցվածքը, մեխանիզմները, վերլուծել արդյունքները և հաջողված օրինակներով հնարավոր է նոր պետական ծրագրեր մշակել,-ասաց մարզպետը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:36:01