Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետն այցելեց Կարբիի պտղատու ինտենսիվ այգիներ

Մարզպետն այցելեց Կարբիի պտղատու ինտենսիվ այգիներ 15.08.2018

Օգոստոսի 15-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանն այցելեց Կարբիի պտղատու ինտենսիվ այգիներ: Նա տեղեկացավ, որ 16 հեկտար հողատարածք զբաղեցնող այգիները նորատունկ են: 2017 թվականին հիմնվել են 10 հեկտար խնձորի, իսկ այս տարի ՝ 6 հեկտար ծիրանի այգիներ: Խնձորի այգին այս տարի արդեն բերքատու է, եւ 1 հեկտարից ակնկալվում է մոտ 25-30 տոննա խնձոր: Այգիներն, ըստ էության, ապահովագրված են բնական աղետներից, քանի որ պաշտպանված են կարկտապաշտպան ցանցով եւ սնուցվում են ոռոգման կաթիլային համակարգով: Մարզպետի հանձնարարությամբ մարզպետարանի գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուները հետեւողական աշխատանք են տանում ինտենսիվ այգիների ընդլայնման ուղղությամբ.....

Աշխատանքային խորհրդակցություն՝  Աշոտ Սիմոնյանի մոտ

Աշխատանքային խորհրդակցություն՝ Աշոտ Սիմոնյանի մոտ 15.08.2018

Օգոստոսի 15-ին Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ աշխատանքային խորհրդակցություն: Քննարկվեցին ՀՀ կառավարությունից ստացված գրություններին եւ ՏԿԶ նախարարությունում կայացած խորհրդակցությունների արձանագրություններից բխող հանձնարարականների կատարմանը վերաբերող հարցեր: Անդրադառնալով նախորդ խորհրդակցության ժամանակ իր կողմից տրված հանձնարարականներին՝ Աշոտ Սիմոնյանը կարեւորեց սեփական եկամուտների հավաքագրման պատշաճ կատարումը: Նա հանձնարարեց պարբերաբար հանդիպումներ կազմակերպել համայնքներում, արդյունքների ամենօրյա մոնիտորինգ իրականացնել եւ սեփական եկամուտների հավաքագրման աճի երաշխիքներ ապահովել........

Նախարար Սուրեն Պապիկյանը հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել մարզպետների մասնակցությամբ

Նախարար Սուրեն Պապիկյանը հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել մարզպետների մասնակցությամբ 14.08.2018

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը օգոստոսի 14-ին հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել ՀՀ մարզպետների հետ, որին մասնակցել է նաև ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Ողջունելով գործընկերներին՝ նախարար Սուրեն Պապիկյանը դրական է գնահատել նախարարներ-մարզպետներ ձևաչափով խորհրդակցությունների արդյունքում տրված հանձնարարականների կատարման ընթացքը և հավելել, որ պարբերական աշխատանքային խորհրդակցությունները խթան են հանդիսանում առկա հիմնախնդիրների արագ և հասցեական լուծման գործում..........

ՀՀ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ 11.08.2018

Սիրելի´ երիտասարդներ, շնորհավորում եմ ձեզ Երիտասարդների միջազգային օրվա կապակցությամբ: 1999 թ. դեկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ օգոստոսի 12-ը հռչակվել է Երիտասարդության միջազգային օր։ Ի թիվս աշխարհի առաջավոր երկրների, Հայաստանի Հանրապետությունում տոնը նշվում է մեծագույն սիրով, ապագայի հանդեպ հավատով ու լավատեսությամբ: Հայոց պատմության բոլոր ժամանակներում հայ երիտասարդությունը իր ներուժն ու գիտելիքները մշտապես օգտագործել է՝ ի շահ երկրի զարգացման եւ հզորացման: Սիրելի՛ երիտասարդներ, մեր երկրի ապագայի հիմնաքարը դուք եք........

Տեղեկացում համայնքների ավագանիների նիստերի վերաբերյալ 10.08.2018

2018 թվականի օգոստոսի 16-ին, ժամը 11:00-ին ՀՀ Արագածոտնի մարզի Ոսկեվազի համայնքապետարանում տեղի կունենա Ոսկեվազ համայնքի ավագանու հերթական նիստը: 2018 թվականի օգոստոսի 17-ին, ժամը 15:00-ին ՀՀ Արագածոտնի մարզի Ալագյազի համայնքապետարանում տեղի կունենա Ալագյազ համայնքի ավագանու հերթական նիստը: 2018 թվականի օգոստոսի 21-ին, ժամը 11:00-ին ՀՀ Արագածոտնի մարզի Ակունքի համայնքապետարանում տեղի կունենա Ակունք համայնքի ավագանու հերթական նիստը:

Մարզպետ Աշոտ Սիմոնյանը Բազմաղբյուրում  ծանոթացավ «Վարգա- ֆուդ»  ընկերության աշխատանքներին

Մարզպետ Աշոտ Սիմոնյանը Բազմաղբյուրում ծանոթացավ «Վարգա- ֆուդ» ընկերության աշխատանքներին 09.08.2018

Օգոստոսի 9-ին Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանն այցելեց Բազմաղբյուր եւ ծանոթացավ ,,Վարգա- ֆուդ,, ընկերության աշխատանքներին: Աշոտ Սիմոնյանը շրջեց արտադրամասերում եւ պահեստային տարածքներում, հետեւեց աշխատանքի ընթացքին եւ առկա հզորություններին: Ընկերության տնօրեն Վահագն Մկրտչյանը մարզպետին ծանոթացրեց արտադրական գործընթացին: Նա նշեց, որ ընկերությունը հիմնադրվել է 2015 թվականին, որն այժմ 50 աշխատատեղ ունի: Այն զբաղվում է պահածոների եւ չրերի արտադրությամբ: Ընկերության գործունեությամբ էականորեն լուծվում է գյուղացիների բերքի իրացման խնդիրը...........

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-30 18:03:52