Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Պետրո Լիտվինին

18.02.2019

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Պետրո Լիտվինին:
Մարզպետ Դավիթ Գևորգյանը ողջունել է դեսպանի այցն Արագածոտնի մարզ, բարձր գնահատելով հայ-ուկրաինական միջպետական հարաբերության մակարդակը՝ դրանց հետագա խորացման և ընդլայնման հույս է հայտնել:
Դեսպան Պետրո Լիտվինը ներկայացրել է Արագածոտնի, Լոռու և Արմավիրի մարզերում Ուկրաինայի պատվավոր հյուպատոս Սահակ Ղուդրատյանին` առաջարկելով վերջինիս հետ համագործակցված աշխատանք:
Մարզպետը հաստատել է իր կողմից ցուցաբերվող աջակցությունը և հավաստիացրել է, որ Արագածոտնի մարզում հյուպատոսի գործունեությանն առնչվող խոչընդոտներ չեն լինի:
Ծանոթությանը հաջորդած զրույցի ընթացքում կողմերը քննարկել են կրթության, մշակույթի, զբոսաշրջության, գյուղատնտեսության, ինովացիոն տեխնոլոգիաների ոլորտներին վերաբերող հարցեր:
Զրուցակիցները անդրադարձել են այս տարվա մայիս ամսին գործարկվող Օդեսա-Երևան չվերթի, Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտում մարզի շրջանավարտների ուսանելու, 2019-2020թթ. ուկրաինական կողմի՝ Հայաստանում նախատեսվող ներդրումային ծրագրերի և ընթացիկ տարում ներդրումային համաժողովներին երկկողմ մասնակցության կարևորությանը:
Մարզպետ Դավիթ Գևորգյանը զրուցակիցներին է ներկայացրել ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականությունը, որը ենթադրում է արտահանման ծավալների և Հայաստանում արտադրվող ապրանքների շրջանառության մասշտաբների ընդլայնում:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպանը նշել է, որ կիսում է մարզպետ Դավիթ Գևորգյանի տեսակետը երկկողմ հարաբերությունների ամրապնդման վերաբերյալ, փաստել է, որ Ուկրաինան ամբողջովին աջակցում է Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին և իր գործունեությունը նպատակաուղղված է ՀՀ կառավարության հետ սերտ համագործակցության միջոցով տնտեսական, մշակութային կապերի ամրապնդմանը:
Մարզպետն ու դեսպանը զրուցեցին նաև երկու ժողովուրդների միջև բարեկամության պատմական ավանդույթների, տարբեր ոլորտներում ձևավորված հայ-ուկրաինական միջպետական հարաբերությունները գործնական քայլերի միջոցով նոր մակարդակի հասցնելու և երկկողմ հետաքրքրություններ ներկայացնող այլ թեմաների շուրջ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14