Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզի Ապարան համայնքում այսօր կայացել է «Ապարանյան ձմեռ» փառատոնը

16.02.2019

 Արագածոտնի մարզի Ապարան համայնքում այսօր կայացել է «Ապարանյան ձմեռ» փառատոնը, որին ներկա էր ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը:
Միջոցառմանը մասնակցում էին նաև միջազգային և պետական կառույցների, Հայաստանի Ձնամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչներ, արտերկրից ժամանած զբոսաշրջիկներ և այլ հյուրեր:
Փառատոնի մեկնարկը տրվեց բացման հանդիսավոր արարողությամբ:
Մարզպետ Դավիթ Գևորգյանը ողջունելով ներկաներին՝ ասաց.
- «Ապարանյան ձմեռ» փառատոնը ժամանակին բավականին մասսայական և սպասված է եղել: Ուրախ եմ, որ հին ու բարի ավանդույթները վերականգնվում են և վստահ եմ, որ վերականգնելու ենք մոռացության մատնված մյուս ավանդույթները ևս: Չափազանց կարևորում եմ մարզական, մշակութային միջոցառումների անցկացումը: Առաջին հերթին դրանք բացահայտում են մեր թե՛ մարզական, թե՛ մշակութային պոտենցիալը և մշակույթի նորովի զարգացման հիմք են հանդիսանում: Մյուս կողմից՝ խթանում են առողջ ապրելակերպը, ինչը մեր կառավարության համար չափազանց կարևոր խնդիր է: Այսպիսի միջոցառումների ընթացքում կարողանում ենք շփվել աշխատանքային իրավիճակից դուրս: Իմ մոտեցումն է, որ նման միջոցառումները համախմբեն ամբողջ մարզին, և «Ապարանյան ձմեռ» փառատոնն ավելի մեծ մասշտաբով մասնակիցներ ընդունի, որոնց, վստահ եմ, ապարանցիները կդիմավորեն մեծ սիրով:
Մարզպետը շրջել է տաղավարներով, ծանթացել այնտեղ ներկայացված ցուցադրություններին, շփվել է բնակիչների և զբոսաշրջիկների հետ:
Միջոցառումն ուղեկցվել է փոքրիկ դհոլահարների կատարումներով, երգ ու պարով, օրվա խորհրդին բնորոշ ավանդական տոնակատարությամբ:
Մրցող թիմերն իրենց ուժերն են չափել դահուկավազք, լեռնադահուկավազք, բազկամարտ, կշռաքարի բարձրացում մարզաձևերում: Հայաստանում առաջին անգամ անցկացվեց ձնամարտի (snowball) առաջնություն, կազմակերպվեցին սիրողական ձմեռային խաղեր, թաեքվանդոյի և այլ մարզական ցուցադրական ելույթներ:
Մրցութային խաղերի հաղթողները պարգևատրվեցին մեդալներով, պատվոգրերով և մրցանակներով:
Փառատոնը կազմակերպվել էր Ապարանի համայնքապետարանի և «Եվրասիա» բարեգործական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-29 12:40:42