Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Դավիթ Գևորգյանն ընդունել է Դուքենդո մարտարվեստի Հայաստանի և միջազգային մրցաշարերի չեմպիոն Արգամ Գալոյանին

31.05.2019

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն այսօր հյուրընկալել է Դուքենդո մարտարվեստի Հայաստանի և միջազգային մի շարք մրցաշարերում չեմպիոնի տիտղոսակիր, Ծաղկահովիտ համայնքի Գեղադիր բնակավայրի բնակիչ Արգամ Գալոյանին և վերջինիս մարզիչ Սմբատ Գևորգյանին:
Հանդիպման ընթացքում Արգամը մարզպետին է ներկայացրել գրանցած մարզական հաջողությունները, նվաճած գավաթները և պարգևները:
«Արարատ ֆայթ» 2 միջազգային պրոֆեսիոնալ մրցաշարում 1-ին հորիզոնականը գրավելու և սպորտի բնագավառում ձեռք բերած հաջողությունների համար մարզպետը պատվոգիր է հանձնել մարզիկին և հաղթանակ մաղթել հուլիսի 6-ին կայանալիք K1-ի «Միքս ֆայթ 42» միջազգային մրցաշարում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:11:58