Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Դավիթ Գևորգյանի մոտ կայացավ քաղաքացիների ընդունելություն

31.05.2019

 ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն ընդունել է մայիսի 10-31-ն ընկած ժամանակահատվածում քաղաքացիների ընդունելության գրանցված մարզի 35 բնակչի:
Քաղաքացիները մարզպետին դիմեցին գյուղատնտեսության, սեփականության իրավունքի, քաղաքաշինական, մշակութային, աշխատանքային, առողջապահական, սոցիալական ապահովության և այլ հարցերով:
Մարզպետ Դավիթ Գևորգյանը լսելով բնակիչների բոլոր հարցերը՝ մարզպետարանի ոլորտային պատասխանատուներին հանձնարարեց քննարկել և սեղմ ժամկետում ներկայացնել բարձրացված խնդիրների լուծման առաջարկություններ: Մի շարք խնդիրներ լուծվեցին ընդունելության պահին:
Դրամական օգնության դիմում ներկայացրած քաղաքացիներին տրամադրվել է ընդհանուր 1մլն 20հազար ՀՀ դրամ ֆինանսական աջակցություն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:11:58