Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Իրազեկում համայնքների ավագանիների նիստերի վերաբերյալ 02.11.2018

2018 թվականի նոյեմբերի 7-ին, ժամը 12:00-ին Ծաղկահովիտի համայնքապետարանում տեղի կունենա Ծաղկահովիտ համայնքի ավագանու արտահերթ նիստը: 2018 թվականի նոյեմբերի 9-ին, ժամը 11:00-ին Իրինդի համայնքապետարանում տեղի կունենա Իրինդ համայնքի ավագանու արտահերթ նիստը: 2018 թվականի նոյեմբերի 15-ին, ժամը 11:00-ին Անտառուտ համայնքապետարանում տեղի կունենա Անտառուտ համայնքի ավագանու արտահերթ նիստը:

ՀՀ Արագածոտնի մարզպետարանը զգուշացնում է 01.11.2018

Ինքնությունը չպարզված անձինք (նախնական տվյալներով մի կին և մի տղամարդ) Ապարանի տարածաշրջանի մի շարք դպրոցներում ներկայանալով կինոդիտման կազմակերպիչ, իբրև մարզպետին ծանոթ՝ առաջարկել են տոմսեր գնել: Հայտնել են նաև, որ իրենք գործում են մարզպետարանի գիտությամբ, ՀՀ պաշտպանության, ՀՀ կրթության և գիտության նախարարությունների իմացությամբ: Տեղեկատվությունը ստանալուց անմիջապես հետո ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը դեպքի մասին հայտնել է իրավապահ մարմիններին: Մանրամասների և քննության արդյունքների մասին կհայտնվի լրացուցիչ: ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը կատարվածը համարում է խիստ անթույլատրելի, հետամուտ է լինելու նմանօրինակ գործունեության ցանկացած դեպքի բացահայտմանը և օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառմանը:

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը մասնակցեց «ԿԱՆՉ»  ցուցահանդեսի բացմանը

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը մասնակցեց «ԿԱՆՉ» ցուցահանդեսի բացմանը 01.11.2018

Այսօր ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը մասնակցեց Աշտարակ քաղաքում կազմակերպված «ԿԱՆՉ» ցուցահանդեսի բացմանը: Ցուցադրված էին Հայաստանի նկարիչների միության Արագածոտնի մարզի նկարիչների ավելի քան 50 ստեղծագործություններ: Ցուցահանդեսի նպատակն էր մեկ հարթակում ներկայացնելով մարզի նկարիչների արվեստի լավագույն աշխատանքները՝ համախմբել գեղանկարիչնեին, նրանց դարձնել ճանաչելի և մարզում հանրայնացնել կերպարվեստը:

Վթարային ջրանջատում  Արագածոտնի մարզում

Վթարային ջրանջատում Արագածոտնի մարզում 31.10.2018

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված` ս.թ. նոյեմբերի 1-ին ժամը 10:00-24։00 կդադարեցվի Արագածոտնի մարզի՝ Աշտարակ քաղաքի, Սասունիկ, Կարին գյուղերի և Օշական գյուղի` ձախ ափի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Վեոլիա Ջուր» ՓԲԸ

Արագածոտնի մարզպետարանը պարգևատրվել է շնորհակալագրով

Արագածոտնի մարզպետարանը պարգևատրվել է շնորհակալագրով 31.10.2018

Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի շրջանակներում կազմակերպված Ֆրանկոֆոն ավանում Հայաստանը ներկայացնող տաղավարում ըստ արժանվույն ներկայանալու և կազմակերպչական աշխատանքներին ցուցաբերած աջակցության համար ՀՀ Արագածոտնի մարզպետարանը պարգևատրվել է շնորհակալագրով:

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը աշխատանքային այց է կատարել Մաստարա համայնք

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը աշխատանքային այց է կատարել Մաստարա համայնք 30.10.2018

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը աշխատանքային այց է կատարել Մաստարա համայնք: Մարզպետը շրջել է «Մաստարչեդո» ՍՊԸ-ին պատկանող պանրի գործարանում, ծանոթացել վերջինիս գործունեությանն ու արտադրատեսականուն: Ընկերության տնօրեն Էդգար Մկրտչյանը մարզպետին ներկայացրել է գործարանի ընդլայնման ծրագիրը, որի արդյունքում կավելանա մթերվող կաթի ծավալը և կստեղծվի 25-30 աշխատատեղ: Շուրջ 20 տարի գործող գործարանն այժմ արտադրում է ավելի քան 15 տեսակի պանիր, որոշ պանրատեսակների միակ արտադրողն է Հայաստանում: Արտադրանքի մի մասն իրացվում է տեղական շուկայում, իսկ մի մասը արտահանվում է Ռուսաստան.....

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-06-13 16:31:03