Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

2018-ին ունենալու ենք տարածքային որակապես այլ կառավարում. Կարեն Կարապետյան

2018-ին ունենալու ենք տարածքային որակապես այլ կառավարում. Կարեն Կարապետյան 26.12.2017

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են տարբեր գերատեսչությունների ղեկավարներն ու մարզպետները: Վարչապետը նշել է, որ խորհրդակցությունը հրավիրվել է 2018 թվականին մարզերում նախատեսվող ծրագրերն ու անելիքները, ինչպես նաև մարզպետարանների գործունեության արդյունավետության հետագա բարձրացմանն ուղղված հարցերը քննարկելու նպատակով....

Մարզպետ Աշոտ Սիմոնյանն այցելեց Թալինի տարածաշրջան

Մարզպետ Աշոտ Սիմոնյանն այցելեց Թալինի տարածաշրջան 25.12.2017

Տարեվերջին Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանն այցելություններ է կատարում մարզի տարածաշրջաններ եւ քաղաքացիների ընդունելություն կազմակերպում համայնքներում: Դեկտեմբերի 23-ին Թալինի քաղաքապետարանում նա ընդունելություն անցկացրեց Թալինի տարածաշրջանի քաղաքացիների համար, որին մասնակցեցին բոլոր համայնքների բնակիչները: Մարզպետի հանձնարարությամբ համայնքապետերը նախապես իրազեկել էին բնակիչներին եւ աշխատանք տարել, որպեսզի ընդունելությանը ներկայանան առավել կարիքավոր ընտանիքները: Ամանորի նախօրեին դրամական աջակցություն ստացավ, ընդհանուր առմամբ, 92 քաղաքացի.......

 ,,Պետք է առավելագույնն անենք մեր հայրենիքի եւ ապագա սերունդների համար,,

,,Պետք է առավելագույնն անենք մեր հայրենիքի եւ ապագա սերունդների համար,, 25.12.2017

Ներկայացնում ենք Yerkir.am-ի հարցազրույցը ՀՀ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի հետ -Պարո՛ն Սիմոնյան, կարճ ժամանակ է, ինչ նշանակվել եք ՀՀ Արագածոտնի մարզպետ: Դուք ծննդով Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղից եք, հաշվի առնելով նաև այդ հանգամանքը` ինչպիսի՞ պատասխանատվություն է Ձեզ համար այս պաշտոնը: -Շատ լավ է, որ հարցազրույցի մեկնարկը տրվում է պատասխանատվության մասին հարցադրումից, քանի որ, իմ խորին համոզմամբ, դա կարևոր նախադրյալ է ոչ միայն մարզպետի, այլև ցանկացած բնագավառի մասնագետի համար աշխատանքում հաջողելու և կայուն արդյունավետություն ապահովելու առումով: Ինձ համար այս պաշտոնը կրկնակի պարտավորեցնող է.......

Ընդունելության բոլոր մասնակիցները ստացան դրամական աջակցություն 22.12.2017

Դեկտեմբերի 22-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանը անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելությունը: Նախապես հերթագրված էր 27 քաղաքացի, որից ընդունելությանը ներկայացավ 24-ը: Նրանց խնդիրները դրամական աջակցությանն էին վերաբերում: Ուսումնասիրելով ներկայացրած դիմումները, մարզպետը օգնություն տրամադրեց բոլոր քաղաքացիներին: Մինչեւ տարեվերջ Աշոտ Սիմոնյանը քաղաքացիների ընդունելություն կկազմակերպի նաեւ տարածաշրջաններում՝ այցելելով համայնքներ:

Ամփոփվեցին կատարված աշխատանքները 20.12.2017

Մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ դեկտեմբերի 20-ին կայացած աշխատանքային խորհրդակցությունն առավելապես նվիրված էր տարվա ընթացքում աշխատակազմի կատարած աշխատանքների ամփոփմանը: Ստորաբաժանման ղեկավարները մարզպետին ներկայացրին, որ իրենց մոտ աշխատանքներն ընթացել են ըստ ժամանակացույցի, եւ ժամկետանց հանձնարարականներ չեն գրանցվել: Այժմ ստորաբաժանումներում հիմնականում հաշվետվությունների ներկայացման եւ առաջիկա ծրագրերի կազմման ընթացքն է: Վերստին կարեւորվեց աղբավայրերի շահագործման, շինարարական աշխատանքների իրականացման, բժշկական կենտրոնների օպտիմալացման, ընդերքօգտագործման գործընթացի ուսումնասիրության, գյուղատնտեսական հողատեսքերի չափագրման խնդիրները.........

 Լավագույն մասնակցություն՝ մարզական միջոցառումներին

Լավագույն մասնակցություն՝ մարզական միջոցառումներին 15.12.2017

Դեկտեմբերի 15-ին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում կայացավ սպորտի ոլորտում կատարված աշխատանքների տարեկան ամփոփում։ Տարվա ընթացքում լավագույն արդյունքներ ցուցաբերած մարզերը նախարարության կողմից պարգեւատրվեցին գավաթներով եւ պատվոգրերով։ Արագածոտնի մարզը անմասն չմնաց այդ պարգեւներից: Մարզական միջոցառումներին ակտիվ մասնակցության համար մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության մշակույթի եւ սպորտի բաժնի պետ Արիս Թովմասյանը ստացավ նախարարության շնորհակալագիր.....

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14