Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ապարան համայնքում բացվել է ստարտափ ակումբ

25.07.2019

Ֆրեզնոյի Սբ. Երրորդություն Հայ Առաքելական Մայր Եկեղեցու երիտասարդական կազմի, Փապուճյան ընտանիքի հովանավորությամբ և «Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամի կողմից Արագածոտնի մարզի Ապարան համայնքում այսօր բացվել է ստարտափ ակումբ:
«Ապարանի ստարտափ ակումբ» այլընտրանքային կրթական հաստատությունում դպրոցականները հնարավորություն կունենան ծանոթանալու ժամանակակից ձեռներեցության հիմունքներին, առաջադրելու և կյանքի կոչելու նորարարական գաղափարներ:
Ակումբի բացման արարողությանը մասնակցել են ՀՀ Արագածոտնի մարզպետարանի գլխավոր քարտուղար Հրաչյա Գևորգյանը, Ֆրեզնոյի Սբ. Երրորդություն Հայ Առաքելական Մայր Եկեղեցու երիտասարդական կազմի և Փապուճյան ընտանիքի ներկայացուցիչները, «Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամի ղեկավարները և այլ հյուրեր:
Արագածոտնի մարզպետարանի գլխավոր քարտուղար Հրաչյա գևորգյանը ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի անունից շնորհակալություն է հայտնել նախաձեռնության հեղինակներին, կարևորել է նման ծրագրերի իրականացումը և համագործակցության առաջարկ է արել մարզի մյուս համայնքներում ևս ստարտափ ակումբներ հիմնելու վերաբերյալ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14