Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քաղաքացիների ընդունելությունը՝ մարզպետի մոտ

26.07.2019

Հուլիսի 8-26-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի մոտ ընդունելության է ներկայացել 31 քաղաքացի:
Բնակիչները մարզպետին դիմել են իրավական, հողային, բնակարանային, առողջապական, սոցիալական և այլ բնույթի խնդիրներով: Բարձրացված հարցերի մի մասը լուծվել է ընդունելության ժամանակ, դրամական օգնության դիմում ներկայացրած քաղաքացիներին տրամադրվել է ֆինանսական աջակցություն:
Մարզպետարանի ոլորտային պատասխանատուներին մարզպետը հանձնարարել է առավել մանրամասն ուսումնասիրել քաղաքացիների մյուս խնդիրները և առաջարկել հնարավոր լուծման տարբերակներ:
Մարզպետի մոտ քաղաքացիների ընդունելությունը կազմակերպվում է ուրբաթ օրերին՝ ժամը 10:00-ից, որին մասնակցելու համար անհրաժեշտ է հերթագրվել Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14