Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզի Բյուրական համայնքում բացվեցին «Բյուրական ստուդիոն» և «Մնացականյան գաստրո բակը»

27.07.2019

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համագործակցությամբ իրականացվող «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի շրջանակներում Արագածոտնի մարզի Բյուրական համայնքում բացվեցին «Բյուրական ստուդիոն» և «Մնացականյան գաստրո բակը»:
«Բյուրական_ստուդիոն» արվեստների ցուցասրահ է, որտեղ թղթի թափոնների վերամշակումից ստացված նյութը ծառայում է որպես գեղանկարչության հիմք: Այստեղ այցելուներին հնարավորություն է տրվում անձամբ մասնակցել թղթի ստեղծմանը և սեփական ձեռքերով պատրաստել փոքրիկ կտավներ:
«Բյուրական ստուդիոյի» ժապավենը կտրելուց և ցուցադրությունը դիտելուց հետո հյուրերն այցելեցին կառուցման փուլում գտնվող «Իմմորտել» եթերայուղերի պատրաստման արտադրամաս, որտեղ արտադրվելու է մաշկը երիտասարդացնող էկոլոգիապես մաքուր խնամքի յուղեր: Արտադրամասին կից նախատեսվում է հիմնել սպա կենտրոն և մատուցել բուժական ծառայություններ:
Այնուհետև ներկաները շրջեցին նորաբաց «Մնացականյան_գաստրո_բակի» տարածքում, որտեղ այցելուներին հնարավորություն է տրվում ականատես լինել գինու պատրաստմանը և համտեսին:
Ողջույնի խոսքում ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը ասել է. «Մեր երկրում զբոսաշրջության զարգացումը պայմանավորված է նաև գյուղական տուրիզմի զարգացմամբ: Նման ծրագրերի շնորհիվ ոչ միայն նոր վայրեր են ավելանում Հայաստանի տուրիստական քարտեզի վրա, այլև սա հրաշալի օրինակ է, թե ինչպես գյուղում ապրող մարդու հիմնական զբաղմունքը կարող է դառնալ էլ ավելի լավ ապրելու և մյուսների համար աշխատատեղ ստեղծելու միջոց: Արագածոտնի մարզում նման հաջողված ծրագրեր արդեն ունենք: Ես վստահ եմ, որ թե՛ Բյուրականում, թե՛ մյուս համայնքներում այս ծրագրերը վարակիչ են դառնալու, և մարդիկ հաջողված փորձը տեսնելով՝ իրենք են նախաձեռնելու իրենց տունը վերածել գինու բակի, հյուրատան կամ արվեստների ու արհեստների կենտրոնի»:
Բացման առթիվ շնորհավորանքի խոսքեր ասացին նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիասին, «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի համակարգող Արման Վալեսյանը, Զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Սուսաննա Սաֆարյանը և այլք:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:56:34