Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն այցելել է Արագածոտնի մարզ

25.07.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի՝ Արագածոտնի մարզ կատարած այցի շրջանակներում նախարարն ու մարզպետ Դավիթ Գևորգյանը ծանոթացել են Հ81- Թալին- Ցամաքասար- Նոր Արթիկ- Հ75 ճանապարհահատվածներում իրականացվող վերանորոգման աշխատանքներին:
Հ81- Թալին- Ցամաքասար- Նոր Արթիկ- Հ75 ճանապարհահատվածում նախարար Պապիկյանը կապալառու ընկերության պատասխանատուների հետ քննարկել է աշխատանքների ընթացքը։ Կապալառու կազմակերպության՝ «Բլեսկ» ՍՊԸ-ի հայաստանյան մասնաճյուղի ղեկավարները տեղեկացրել են, որ թեև ըստ պայմանագրի շինաշխատանքների ավարտը նախատեսված է մյուս տարվա գարնանը, սակայն կանեն հնարավորը՝ 3-4 ամսից ճանապարհի վերականգնումն ավարտելու համար։ Ընդգծելով արագ, բայց միևնույն ժամանակ որակյալ և առանց թերությունների շինարարություն իրականացնելու անհրաժեշտությունը՝ Սուրեն Պապիկյանը նշել է, որ պետությունը կարևորում է բարեխիղճ շինարարական կազմակերպությունների հետ գործընկերային հարաբերությունները և հաշվի առնելով առաջիկում ճանապարհաշինական աշխատանքների ծավալների աճը՝ հետաքրքվել է կազմակերպության շինարարական հնարավորություններով։
Հ81- Թալին- Ցամաքասար- Նոր Արթիկ- Հ75 ավտոճանապարհը կենսական նշանակություն ունի Արագածոտնի և Շիրակի մարզերի հաղորդակցությունը կազմակերպելու առումով․ 10.9 կմ երկարությամբ ճանապարհահատվածի 7.1 կմ-ն անցնում է Արագածոտնի մարզով, իսկ 3.8 կմ-ն՝ Շիրակի մարզի Անիի տարածաշրջանով՝ միմյանց կապելով նաև 4 համայնքներ՝ Ցամաքասար, Սուսեր, Նոր Արթիկ, Բագրևան։
Շրջայցի ընթացքում նախարարը գոհունակությամբ արձանագրել է, որ «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի շրջանակում շինաշխատանքներն իրականացվում են հավուր պատշաճի և բարձր մակարդակով։ Միաժամանակ շինարարների և կապալառու կազմակերպությունների հետ խոսելիս նախարարը շեշտել է, որ ճանապարհաշինական աշխատանքները սահմանված ժամկետներում կատարելը խիստ կարևոր է, քանի որ այն բխում է ինչպես պետության, այնպես էլ կազմակերպության շահերից։
Նշենք, որ ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ կյանքի կոչվող Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի սկզբունքներից մեկն էլ հենց կենսական նշանակության ճանապարհները տեղական շինկազմակերպությունների միջոցով վերականգնելն է։ Ծրագիրն այդպիսով նպատակ ունի աջակցել հայկական ճանապարհաշինական կազմակերպություններին։

 Աղբյուրը՝ mtad.am

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:36:01