Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզպետարանում կայացել է սառնամատակարարման և օդորակման սարքավորումների էներգաարդյունավետությանը նվիրված աշխատաժողով

26.07.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության օժանդակությամբ և շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող Օզոնի ծրագրի շրջանակում այսօր Արագածոտնի մարզպետարանի դահլիճում տեղի է ունեցել աշխատաժողով՝ նվիրված սառնամատակարարման և օդորակման սարքավորումների էներգաարդյունավետությանը:
Աշխատաժողովին մասնակցել են համայնքների ղեկավարներ և աշխատակիցներ, մարզային կառույցների ոլորտի պատասխանատուներ:
Քննարկվել են Կիգալիի փոփոխության հայաստանյան վավերացման գործընթացի և դրանից բխող պարտավորությունների, էներգաարդյունավետության ոլորտում Հայաստանի պետական քաղաքականության, սառնագենտային և օդակարգավորման միավորների, ջերմային պոմպերի ընտրության ժամանակ էներգախնայողության կարևորության մասին և ոլորտին առնչվող այլ հարցեր:
Աշխատաժողովն ավարտվել է հարցուպատասխանով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14