Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Բնակարանի գնման վկայագրեր՝ Արագածոտնի մարզի աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին

29.08.2019

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը բնակարանի գնման վկայագրեր է հանձնել Արագածոտնի մարզի աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած 6 ընտանիքների: Շահառու ճանաչված, սակայն ծրագրի շրջանակներում բնակարանային պայմանները դեռևս չբարելաված 6 ընտանիքներից 3-ը Ծաղկահովիտ խոշորացված համայնքի Հնաբերդ, 2-ը՝ Նորաշեն, 1-ը՝ Գեղաձոր բնակավայրերից են:
Ողջունելով ներկաներին՝ մարզպետն ասել է. «Մեր կառավարության ամենակարևոր խոստումներից մեկը կարճ ժամանակահատվածում կյանքի է կոչվում: Մեր բոլոր խոսքերը գործ են դառնալու, և խնդիրները հերթով լուծվելու են: Ուրախ եմ 30 և ավել տարի սպասված այս կարևոր առիթով ձեզ հանդիպել: Ձեր ընտանիքներին խաղաղություն, սեր ու երջանկություն եմ ցանկանում: Ապրե´ք, շենացե´ք ու շենացրե´ք մեր երկիրը»:
Պետական աջակցության ծրագրով նշված ընտանիքներին, բնակարաններ ձեռք բերելու համար, տրամադրվել է ընդհանուր 31մլն 640հազար դրամին համարժեք վկայագրեր, որոնցով կարող են գնել 2,3,4 սենյականոց բնակարաններ կամ բնակելի տներ: Յուրաքանչյուր ընտանիքին բաշխվել է ընտանիքի անդամների թվին համապատասխան չափաբաժին:
Նույն ծրագրով 2020 թվականին բնակարանի գնման վկայագրեր կհանձնվեն Արագածոտնի մարզի ևս 24 ընտանիքի:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:49:17