Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սասունիկում հիմնանորոգվելու է շուրջ 2կմ երկարության երեք ներհամայնքային ճանապարհ

02.09.2019

Սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատվում են Սասունիկ համայնքի ճանապարհները: Հիմնանորոգվելու են շուրջ 2կմ երկարության երեք ներհամայնքային փողոցներ:
Այժմ ընթանում են մանկապարտեզ տանող ճանապարհի ասֆալտբետոնե ծածկույթի հիմնանորոգման աշխատանքները:
Ծրագրի ընդհանուր արժեքը 18մլն 796հազար դրամ է, որից համայնքի մասնակցությունը 9 մլն 500 հազար դրամ է, նույնքան էլ համաֆինանսավորվելու է պետական բյուջեից:
Այս տարի սուբվենցիոն ծրագրով նորոգվելու են նաև Սասունիկ համայնքի 9 բազմաբնակարան շենքերի անմիթար վիճակում գտնվող տանիքները:

2019 թվականի սուբվենցիոն ծրագրով այս պահին Արագածոտնի մարզի 32 համայնքում իրականացվում է 57 ծրագիր:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14