Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Դավիթ Գևորգյանը մասնակցել է ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովին

30.08.2019

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը Շիրակի մարզկենտրոն Գյումրիում այսօր ներկա է գտնվել ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովին:
Համաժողովին մասնակցել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ու հյուպատոսական հիմնարկների ղեկավարները, ՀՀ մարզպետները, նախարարությունների և մարզպետարանների ներկայացուցիչները:
Իր ողջույնի խոսքում նախարար Սուրեն Պապիկյանը Հայաստանի երրորդ Հանրապետության պատմության մեջ բացառիկ իրադարձություն է որակել դիվանագիտական ապարատի և մարզային պատասխանատուների համատեղ հավաքը և նկատել, որ այն հիանալի հնարավորություն է ախտորոշել երկրի առջև ծառացած խնդիրներն ու փնտրել դրանք միասնական հաղթահարելու լուծումները:
Արագածոտնի մարզի զարգացման տեսլականը ներկայացրել է ՀՀ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Աշոտ Դավայանը՝ խոսելով զբոսաշրջության, գյուղատնտեսության և այլ ոլորտների զարգացման հեռանկարների, Արագած լեռան չօգտագործված պոտենցիալի և ներդրումային գրավչության մասին:
Մարզպետներ-դիվանագետներ ծրագրային քննարկման ընթացքում մյուս մարզային պատասխանատուները ևս դիվանագետներին են ներկայացրել իրենց մարզերի զարգացման ծրագրերն ու այլ երկրների վարչատարածքային միավորումների հետ համագործակցության հնարավորությունները:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 15:48:31